• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայիսի 12-17-ը հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների ամենամյա 9-րդ հավաքի կազմակերպման մասին

Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների ամենամյա 9-րդ ստեղծագործական հավաքը (Հավաք) կազմակերպելու նպատակով`
Կրթական ծրագրերի կենտրոնի ղեկավարի ներկայացմամբ.

  1. հաստատել Հավաքի աշխատակարգը (հավելված).
  2. հավաքի կազմակերպումը համարել կրթահամալիրում իրականացվող յուրաքանչյուր կրթական ծրագրի, դասարանի, խմբի, ակումբի  ուսումնական նախագիծը. համակարգող՝ Նաիրա Նիկողոսյան.
  3. հավաքի ստուգատեսների ամփոփումը՝ մայիսի  16-ին՝ մեդիաուրբաթում.
  • «Հավաքից հավաք»-ի ամփոփման պատասխանատու՝ Նունե Մովսիսյան
  • «Իմ անհատական ուսումնական պլանը». պատասխանատու՝ դպրոցների ղեկավարներ.
  • «Մեդիահամերգ-ստուգատես». պատասխանատու՝ Մերի Առաքելյան.

սովորողի մասնակցությունը հավաքի ստուգատեսներին սահմանված կարգով գրանցել ուսումնական տեղեկությունների էլեկտրոնային գրանցման մատյանում.

  1. դասավանդողները, սովորողները հավաքի իրենց նյութերը հրապարակում են իրենց անհատական, դասարանային, ակումբային, ստուգատեսային, այլ ուսումնական բլոգներում. դրանց հիման վրա ստեղծվում են «Դպիր», «Լուսաստղ», «Բլոգmskh», «Թարգմանիչ», «Հեռադիտակ», «Պարտեզ» հանդեսների մայիսյան համարները.
  2. հավաքի լուսաբանումը համարել  «Սեբաստացիներ» TV-ի, կինո-ֆոտոակումբի, դպրոցական ռադիոների ուսումնական նախագիծը,  առանձին սովորողների՝ «Հավաքից հավաք» ստուգատեսի մասնակցության արդյունքը. պատասխանատու՝ Նունե Մովսիսյան, mskh.am-ի և օտարալեզու էջերի պատասխանատուներ. համակարգող՝ Զարուհի Առաքելյան.
  3. հավաքի «Դպիրի» համարը  հրատարակելու համար ստեղծել խմբագրություններ` ըստ կրթական ծրագրերի. համակարգող՝ Սուսան Մարկոսյան.
  • նախադպրոցական կրթություն, խմբագիր` Աիդա Պետրոսյան
  • տարրական կրթություն, մանկավարժ խմբագիր` Նաիրա Նիկողոսյան, խմբագիր` Մարինե Ամիրջանյան
  • հիմնական կրթություն, մանկավարժ խմբագիր` Մարիետ Սիմոնյան, խմբագիր` Մարինե Ամիրջանյան
  • միջնակարգ կրթություն, մանկավարժ խմբագիր` Գևորգ Հակոբյան, խմբագիր` Հասմիկ Ղազարյան
  • մասնագիտական կրթություն, խմբագիր` Գայանե Թերզյան
  • անգլերեն համարի խմբագիր՝ Յուրա Գանջալյան
  • ռուսերեն համարի խմբագիր՝ Ժաննա Հակոբյան
  • վրացերեն համարի խմբագիր՝ Ռինա Շագինյան
  1. «Դպիրի» մայիսյան անդրանիկ համարի հրապարակումն ավարտել  մինչև մայիսի 12-ը` ժամը 24.00։ 

   Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան
 

AttachmentSize
PDF icon havelvats.pdf193.3 KB