• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավագ ուրբաթ, Մեդիաուրբաթ Թումանյանի թանգարանում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը և Երևանի Հ. Թումանյանի թանգարանը ս.թ. ապրիլի 8-18-ը իրականացնում են համատեղ ուսումնական նախագիծ թանգարանում: Նախագիծը «Կարդում ենք Թումանյան», «Ղազարոս Աղայան», «Ջանի Ռոդարի», «Բարև, պարոն Պիկասո», տեխնոլոգիական «Ձոն»  ստուգատեսների  ամփոփումն է: Այս օրերին կրթահամալիրի դպրոցներ, դասարաններ, խմբեր ամեն օր հանդես են եկել ծիսական, երաժշտական, թատրական ներկայացումներով: Թանգարանի այցելու-սովորողները ներկայացումների հանդիսատեսն ու մասնակիցն են եղել: Նախագիծը կդառնա ավանդական, ամենամյա: Ապրիլի 18-ին՝ ժամը 15.00, թանգարանում կկայանա համատեղ նախագծի հանդիսավոր փակումը՝ որպես ամենշաբաթյա  ընդհանուր մեդիաուրբաթ-համերգ: