• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր գրքի, ֆոտոմրցույթի և հանդիպման մասին

Ապրիլի 17-ին, ժամը 13:00, Գեղարվեստի դպրոցի ընթերցասրահում նախատեսվում է հանդիպում դերասանուհի, գրող, սցենարիստ, պրոդյուսեր Արմինե Անդայի հետ, ով կներկայացնի իր նախաձեռնությամբ կազմակերպած լուսանկարների մրցույթը:

  • Արմինե Անդայի «Միգույի ճանապարհորդությունը» հեքիաթ-ֆիլմի համար հայտարարված է ֆոտոմրցույթ, վերնագրված «Խենթ պար» անվանումով, բայց պարտադիր չէ, որ հենց պարի տեսարան լինի, ցանկացած լուսանկար, որը հեղինակն ինքը կպատկերացնի այդ անվան ներքո, կարող է ուղարկել լուսանկարների մրցույթին:
  • 13-18 տարեկա՞ն ես, սիրում ես լուսանկարե՞լ, նկարե՞լ, հորինե՞լ, լուսանկարիր ամենախենթ պարը, ներբեռնիր այս հասցեով՝ https://www.facebook.com/hoshkeefilm:

Ֆոտոմրցույթի, հետագայում նաև կինոհեքիաթի հերոսի ընտրության մասին, որը կարող եք և դուք լինել, ավելի հանգամանալից և մանրամասն կարող եք իմանալ նախագծի հեղինակից՝ բարեհամբույր Արմինե Անդայից՝ մասնակցելով հանդիպմանը: Արմինեն Գեղարվեստի դպրոցին է նվիրել իր հեղինակած «Անկիմյուրի բնակիչները» հեքիաթ-վեպը, որի ձևավորումն ու նկարազարդումը նույնպես ինքն է կատարել: 

    Մանրամասն՝ Գեղարվեստի ավագ դպրոցի ենթակայքում.