• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի սովորողներին, նրանց ծնողներին

Կրթահամալիրի դպրոցների, քոլեջի հարգելի սովորողներ, ծնողներ՝ հեղինակային կրթական ծրագրերի հեղինակներ, մայիսյան հավաքը նախապատրաստվում է նաև ամեն չորեքշաբթի կրթահամալիրի մանկավարժական աշխատողների ամենշաբաթյա սեմինարներով, որոնք բաց են։ Սեմինարի ծրագրիրը հրապարակվում է նախօրոք, և ոչինչ չի խանգարում, որ դուք մասնակցեք սեմինարներին։ Սեմինարից մեկ օր առաջ կայքում տեղադրվում են սեմինարի նյութերը, քննարկումը սեմինարից հետո շարունակվում է «Դպիրի» «Կլոր սեղան էջում»։ Քննարկվող հարցերն անմիջապես վերաբերում են յուրաքանչյուր սովորողին, 2013-2014 ուստարվա նրա գործունեության արդյունքներին, 2014-2015 ուստարվա նրա գործունեությանը։ Ծանոթացեք ապրիլի 16-ի սեմինարի նյութերին, ակտիվ մասնակցեք քննարկումներին, արտահայտեք ձեր նկատառումները, առաջարկություններ արեք։