• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Պատանի ինժեներ-2014» օլիմպիադա

Հայաստանում ֆրանսիական ինժեներական ինստիտուտը,  Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում, սույն թվականի ապրիլի 12-ին  ֆրանսիական գործընկեր համալսարանների հետ համատեղ նախաձեռնել է կազմակերպել «Պատանի ինժեներ-2014» տեխնիկական ուղղվածության համադպրոցական առաջին օլիմպիադան, որը կընդգրկի տրամաբանական խնդիրներ ֆիզիկայից և մաթեմատիկայից, և որը հավակնում է դառնալ ամենամյա: Այն կանցկացվի ֆրանսիական կողմի հետ համատեղ` ընդլայնելով մասնակիցների և հատկապես հաղթող երեխաների` այս ոլորտում կրթությունը շարունակելու հնարավորությունները: Օլիմպիադան նախատեսված է 12 տարեկանից բարձր երեխաների համար և միտված է նպաստելու նաև աշակերտների մասնագիտական նախակողմնորոշմանը: 

"Պատանի ինժեներ-2014" օլիմպիադային մասնակցությունը վճարովի է:Մասնակցության վճարը յուրաքանչյուր երեխայի համար կազմում է 1500 (հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ: Բանկային վավերապայմաններ 

“Պատանի ինժեներ-2014” մրցույթին մասնակցելու համար գրանցվեք ձեր դպրոցում մինչև ապրիլի 8-ը` ներկայացնելով վճարման անդորագիրը:

Մասնակցության վճարը կազմում է 1500 դրամ:

Հաշվեհամարը Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկում:

220303350213000

Բանկում ներկայացնել հետևյալ տվյալները`

Ստացող` Հայ-ֆրանսիական ինժեներական ինստիտուտ

Վճարման նպատակ` Օլիմպիադայի մասնակցության վճար

Վճարող` աշակերտի անուն ազգանուն, հայրանուն

Դպրոց` որտեղ սովորում է երեխան և դասարան

Աշակերտին թույլատրվում է մասնակցել վճարման անդորագիրը իր դպրոց ներկայավնելու և դպրոցի ցանկում ընդգրկվելու դեպքում:

Մանրամասները կարող եք կարդալ՝ այցելելով հղումով: