• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր համագործակցություն Թբիլիսիում

Ողջույն: Արդեն գրեթե երկու օր է ինչ Թբիլիսիում ենք` մեր վրաց ընկերների հետ: Երեկ երեկոյան զբոսանքի էինք դուրս եկել, տեսանք գիշերային Թբլիսին, նստեցինք քաղաքի կենտրոնում գտնվող ճոպանուղին: Այսօրն էլ ավելի հետաքրքիր անցավ, քանի որ ունեցանք երկու շատ կարևոր գործնական հանդիպում: Սկզբում այցելեցինք Spare-ի վրաստանյան գրասենյակ: Միասին դիտեցինք մեր այն ֆիլմը, որը հայաստանյան փուլում հաղթել էր: Նրանց էլ շատ դուր եկավ մեր ֆիլմը, ստացանք էկոճամբարի երկու  հրավեր` Բորժոմիում կամ ծովափնյա քաղաք Ուրեկիում,պարզապես կան մի քանի հարցեր, որոնք արդեն առցանց կլուծենք: Նաև հրավիրվեցինք նկարահանվելու վրացական Imedi Tv-ով հեռարձակվող էկոհաղորդմանը, սակայն այն կիրակի օրն է նկարահանվելու, իսկ մենք, ցավոք, շաբաթ օրը վերադառնում ենք: Մեզ էկոօրացույց, էկոգրքեր նվիրեցին, որոնք վրացերեն են, սակայն դա մեզ համար խնդիր չէ: Հաճելի ու հետաքրքիր հանդիպման արդյունքում նհամագործակցությունուն սկսեցինք: Անմիջապես հետո այցելեցինք CENN-ի վրաստանյան գրասենյակ: Այնտեղ նույնպես պատմեցինք մեր ակումբի մասին, ցուցադրեցինք մեր ֆիլմերը, ներկայացրեցինք կրթահամալիրի կայքը, էկոտուրի ու ակումբի բլոգը: Այնտեղ նույնպես ստացանք էկոճամբարի հրավեր, որը լինելու է Մցխեթում: Ճամբարին կարող են մասնակցել ակումբից 7 հոգի: Նրանք էլ նվերներ տվեցին: Ստացանք կանաչ էկոպայուսակներ ու շապիկներ: Նրանց տվեցինք մեր կոնտակտային տվյալները ու վերադարձանք թիվ 98 դպրոց: Բավականին արդյունավետ հանդիպումներ էին: Մենք` վրացախոսներս, մեր ակումբի` էկո ակումբի և հրասենյակների աշխատողների ասածները, իհարկե, ընկեր Ռինայի գլխավորությամբ, թարգմանում էինք: Այո, ճիշտ հասկացաք, ես և' էկո-հայրենագիտական, և' վրացախոսների ակումբից եմ: Այսօր նույնպես պետք է զբոսանքի գնանք, որի մասին կպատմեմ վաղը:
 
Նարեկ Սահակյան