• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր IELTS-ի 25 ամյակն էր նշվում

Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում այսօր նշվում էր անգլերենի միջազգային քննության` IELTS-ի 25 ամյակը: Համաժողովին ներկա էր մոտ 200 մասնագետ հանրապետության տարբեր կրթական հաստատություններից: Չեմ ուզում մանրամասն նկարագրել, թե ինչ զեկուցումներ արվեցին: Այդ բոլոր մանրամասնությունները կարող եմ ներկայացնել մեր կրթահամալիրում անգլերեն դասավանդողներին գարնանային դպրոցի պարապմունքների ընթացքում: Հիմա ուզում եմ խոսել մեզ համար մի անսովոր զգացողության մասին: Անգլիացիները մեծ սիրով ու հպարտությամբ նշում էին իրենց լեզվի քննական համակարգի 25 ամյակը: Դա արվում էր այնպիսի հանդիսավորությամբ ու սիրով, ինչպես մենք սովորաբար նշում ենք մեր սիրելի անձնավորության 25 ամյակը: Հենց դա էր ինձ համար անսովորը: Որքան շատ պետք է սիրել սեփական մայրենի լեզուն, որքան ազնիվ, արդար ու անկաշառ պետք է լինել ու որքան ճիշտ պետք է գիտակցել, թե ինչն է լեզվի հաղորդակցական իմացությունը, որպեսզի այդպիսի քննական համակարգ ստեղծել: Ահա այս էր իմ այսօրվա անսովոր զգացողությունը: