• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնագիտական փորձառության և պլեների կազմակերպման մասին

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ուսումնական նախագծի 2014թ. ծրագրով կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողներն ուսումնական պլանով նախատեսված մասնագիտական փորձառությունը և պլեները կազմակերպելու են Թբիլիսիում Վ մարտի 24-ից 28-ը: Մասնակիցները Թբիլիսիի 98 դպրոցում, թիվ 1 երաժշտական դպրոցում ներկայացնելու են «Պիկասո» ուսումնական նախագիծը: Այդ նպատակով.

  1. հաստատում եմ Թբիլիսի մեկնող սովորողների և մանկավարժական աշխատողների կազմը (հավելված 1).
  2. ղեկավարներ եմ նշանակում Սոֆյա Այվազյանին, Գայանե Առաքելյանին, Կարեն Խաչատրյանին և Գագիկ Չարչյանին.
  3. հաստատում եմ ղեկավարների ներկայացրած ծրագիրը.
  4. մասնակիցների մեկնումը մարտի 24-ին, ժամը 9.00 Սուրբ Երրոդություն եկեղեցու մոտից Մերսեդես 86 VA 888 մակնիշի մեքենայով, վարորդ` Գառնիկ Դոխոյան (հեռ. 093 09 14 99), վերադարձը` մարտի 28-ին.
  5. մասնակիցների գիշերումը և սնունդը` մասնակիցների հաշվին.
  6. հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր մասնակիցներին:

Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան

AttachmentSize
PDF icon nkarichner.pdf96.77 KB
PDF icon tsragir.pdf47.62 KB