• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթության մեջ ազատությունը ցանկության դեպքում կարելի է պահպանել

....Բոլոր զարգացած երկրներում տարրական կրթությունը պետության ձեռքին է: Պետական պաշտոնյաներին հայտնի է, որ իրենց կողմից դասավանդման երաշխավորված նյութերի մի մասը կեղծիք է, մնացածի մեծ մասն էլ ցանկացած անկողմնակալ դատող մարդ կեղծ կամ գոնե կասկածելի է համարում: Օրինակ, վերցնենք պատմության ուսուցումը: Յուրաքանչյուր ազգ իր դպրոցական դասագրքերում ձգտում է միայն ինքնագովության: Երբ մարդն է ինքնակենսագրություն գրում, ենթադրվում է, որ որոշակի համեստություն կդրսևորի, բայց երբ ազգն է իր պատմությունը գրում, պարծենկոտությանն և սնափառությանը սահման չկա: Երբ երիտասարդ էի, դպրոցական դասագրքերը սովորեցնում էին, որ ֆրանսիացիներն անբարոյական են, իսկ գերմանացիները՝ առաքինի, հիմա դրանք հակառակն են սովորեցնում: Ոչ այս, ոչ էլ այն դեպքում ճշմարտության փոքրիկ ակնարկ անգամ չկա:  Գերմանական դպրոցական դասագրքերում Վատերլոյի ճակատամարտն այնպես է կառուցված, որ Վալինգթոնը գրեթե ջախջախված էր, և միայն Բլյուխերն է փրկում վիճակը. անգլիական դասագրքերը Բլյուխերին ներկայացնում են որպես զորավար, որ գործնականում ոչնչով չի ազդել ճակատամարտի ելքի վրա: Երկու դասագրքի հեղինակներն էլ գիտեն, որ իրենք ամբողջ ճշմարտությունը չեն ասում....
Բերտրան Ռասել «Ազատամտությունը և պաշտոնական քարոզչությունը»: Ռուսերենից թարգմանությունը` Գևորգ Հակոբյանի

Դպիր 79