• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թեման՝ շախմատ

Փետրվարի 19-ին կրթահամալիրի դասվարների սեմինարի թեման շախմատն էր: Ինչու՞ և ինչպե՞ս դասավանդել շախմատ. այս հարցադրումները ներկայացրեց կրթահամալիրի նոր աշխատող, շախմատի մասնագետ Առնոլդ Միքայելյանը: Շախմատ խաղալու կարևորությանը, ընդհանուր սկզբունքերին անդրադառնալուց հետո դասվարներին առաջարկվեց մի քանի պարզ խնդիրներ, որոնք կարող են խթանել սովորողների հետաքրքությունը և զարգացնել տրամաբանական մտածողությունը: Այնուհետև դասվարները ներկայացրին շախմատի ուսուցման ընթացքում առաջացած իրենց անհանգստացնող խնդիրները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մասնագետի խորհրդատվությունը ստանալ դասարաններում, գործնական աշխատանքի ժամանակ: 

Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում ձևավորվել են շախմատի ընտրությամբ գործունեության խմբերը, դասընթացն արդեն սկսված է:
Սպասենք շախմատի շուրջ իրադարձությունների զարգացմանը: