• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տոնի երկրորդ օրը. նոյեմբերի 14

09:00-09:30   Տոնական ընդհանուր պարապմունք կրթահամալիրի դպրոցներում

09։30-10։15    Վարպետության դաս մեծ մարզադահլիճում. վարում է ֆուտբոլիստ Երվանդ Սուքիասյանը (Ա. Բաբաջանյան 25)

10։30-11:00   Նորամուտներ Արհեստագործական ավագ դպրոց-քոլեջում (Անդրանիկի 92/1)
Նախադպրոցականների նոր խմբասենյակի բացում
Խոհանոց-լաբորատորիայի բացում

11։00-12։30   Ուսումնական բաց պարապմունք անգլիախոսների ակումբում Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոսների, մագիստրատուրայի ուսանողների մասնակցությամբ

11:00-15:00   Գրքի տոն «Անտարես» հրատարակչության հետ. ցուցահանդես-վաճառք Սեբաստացու սրահում (Ա. Բաբաջանյան 25)

12:00-12:30   Նորամուտ Հիմնական դպրոցում. 5 տարեկանների խմբասենյակի բացում (Ծ. Իսակովի 52/6)

14:00-14:30   Թատերական ներկայացումներ Գեղարվեստի դպրոցում (Րաֆֆի 69/1)

15:15-16:00   Ընդհանուր մեդիապարապմունք Մարմարյա սրահում. համակարգում է վրացախոսների ակումբը (Ա. Բաբաջանյան 25)

16:15-17:00   Համերգ  «Սեբաստիա» համերգասրահում. «Երաժշտական ճամփորդություն Ծագող արևի երկրից մինչև Արգենտինա» (Ա. Բաբաջանյան 25)