• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեբաստացի սովորողներին

Կրթահամալիրի դպրոցների, քոլեջի հարգելի  սովորողներ, կրթահամալիրի տնօրենը՝ տիար Բլեյանը, առաջարկում է կրթահամալիրի տոնի առթիվ ձեր բլոգներում և դպրոցների ենթակայքերում նորից անդրադառնալ 2011թ. այս օրերին ձևակերպված՝ կրթահամալիրի 7 հրաշալիքներին, 7 որակներին և 7 հոմանիշներին, որոնք դրված են կրթահամալիրի զարգացման ծրագրի հիմքում։

  • Ի՞նչ լրացումներ ունեք այս ցանկին. առաջարկությունն արեք հիմնավորումներով։
  • Գրեք-հրապարակեք ձեր հիմնավորումները՝ համապատասխանո՞ւմ  է կրթահամալիրին ձևակերպումներից յուրաքանչյուրը. օրինակ՝ ինչո՞ւ է կրթահամալիրը  մրջնանոց։
  • Գրեք ձեր նկատառումները՝  ի՞նչ է պետք անել, որ այս ցանկությունները դառնան իրականություն, ո՞ր ուղղությամբ աշխատենք, ի՞նչ փոխենք, լրացնենք, որ, օրինակ՝ կրթահամալիրը, դպրոցը, դասարանը ավելի նման դառնան մրջնանոցի։

Ձեր աշխատանքների արդյունքները կամփոփվեն կրթահամալիրի տոնից հետո։

Կրթահամալիրի 7 հոմանիշները

  1. Միաբանություն
  2. Կրթական պարտեզ
  3. Արվեստանոց-արհեստանոց
  4. Մրջնանոց
  5. Արշավախումբ
  6. Ընտանիք
  7. Համույթ

Կրթահամալիրի 7 որակները

  1. Ոգեղենություն
  2. Ստեղծականություն
  3. Ուսումնատենչություն
  4. Կատարելության ձգտում
  5. Համերաշխություն
  6. Հոգատարություն
  7. Հայրենաշինություն

Կրթահամալիրի կառուցվող 7 հրաշալիքները

  1. «Սեբաստիա» մարզահամալիր
  2. Նորպարտեզ
  3. Տնկարան
  4. Դպրոց բնության գրկում
  5. Սեբաստացու ճեմուղի
  6. Աստղացուցարան
  7. Նոր մեդիա