• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նկատողություն հայտարարելու մասին

Դպրոց-պարտեզի բակում շինաղբի մեծ կուտակում կա. բակը վերածված է աղբանոցի: Բացի դրանից, աղբարկղը և նրա շրջակայքը անթույլատրելի փնթի է, տարածքում թափված են երեխաների համար վտանգավոր իրեր`  խողովակներ, մետաղալարեր: Դպրոց-պարտեզի հանրօգուտ աշխատանքի կազմակերպիչ Ժորա Խաչատրյանին հայտարարել նկատողություն և զգուշացնել, որ կրկնվելու դեպքում կլուծվի նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Դպրոց-պարտեզի ղեկավար Տաթև Բլեյանի, բուժքույր Անուշ Աղաբաբյանի ուշադրությունը հրավիրել նշված անթույլատրելի վիճակի վրա: Ռուդիկ Սահակյանցին և Արտյոմ Խաչատրյանին՝ 24 ժամում վերացնել նշված թերությունները:

 

Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան