• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստեղծողի մոբիլ դպրոցի նախագծային խմբերը վերադառնում են

Կրթահամալիրի դպրոցների սովորողների և ուսուցիչների խմբերը, որ ուսումնական արձակուրդի արտագնա ուսումնական նախագծեր էին իրականացնում, տունդարձի ճանապարհին են.

  1. Թբիլիսիից առավոտյան դուրս են եկել և Թբիլիսի-Մառնեուլի-Նոյեմբերյան-Իջևան-Դիլիջան-Սևան-Երևան ճանապարհին են Գեղարվեստի ավագ դպրոցի ԱրտԹբիլիսի նախագծի, կրթահամալիրի վրացախոսների ակումբի ուսումնական փորձառության խմբերը։ Իջևանում նրանք կծանոթանան 2013թ. արվեստի փառատոնի ծրագրով Արման Գրիգորյանի սաների ձևավորած կամարանցմանը, մարզադպրոցի պատին։
  2. Իջևանից ժամը 14.00 դուրս է գալիս, Իջևան-Դիլիջան-Սևան-Երևան երթուղով վերադառնում է Իջևանի արվեստի փառատոնի հրավերով Իջևանում աշխատող նկարիչների խումբը։
  3. Պատանեկան ակումբների հոկտեմբերյան ամենամյա գանձասարյան հավաքի մասնակիցները վերադառնում են Գանձասար-Ստեփանակերտ-Շուշի-Քաշաթաղ-Գորիս-Վայք-Երևան երթուղով։ Նրանք հիմա ծանոթանում են Շուշիին։ 

Նախորդ օրը վերադարձել են Տավուշի մարզից՝ «Մոբիլ դպրոցը. մշակույթ անիվների վրա» նախագիծ իրականացնող «Սեբաստացիներ» երգչանխումբը, Լոռուց՝ «Հրանտ Մաթևոսյանի հետքերով» Նոր դպրոցի նախագծային խումբը։ 

Սպասենք նախագծերի արդյունքների ամփոփմանը mskh.am-ում։