• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գանձասարյան ճամբարի մեկնարկ

ՀՐԱՄԱՆ N 13-501
Պատանեկան ակումբների հոկտեմբերյան ստեղծագործական բաց հավաքը Արցախի «Գանձասար» ճամբարում կազմակերպելու մասին
19.10.2013 թ.

Կրթահամալիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ Արցախի Վանք գյուղի դպրոցում և «Գանձասար» ճամբարում կազմակերպում է Հայաստանի և Արցախի պատանեկան ակումբների ամենամյա հոկտեմբերյան ստեղծագործական բաց հավաք-ճամբար (այսուհետ` ճամբար): Ճամբարին մասնակցության էլեկտրոնային հայտեր են ներկայացրել Գեղարքունիքի մարզի Ծաղկունքի Բաց դպրոցը, «Տավուշի հոգևոր վերածնունդ» ՀԿ-ն, Արցախի Ստեփանակերտի թ. 8 և թ. 11, Ասկերանի, Շուշիի հիմնական դպրոցի, Նոր Այգեստանի և Վանքի դպրոցները, կրթահամալիրի ուսումնական ակումբները։
Ճամբարի կազմակերպման նպատակով.

  1. վերը նշված հայտերի հիման վրա հրապարակում եմ ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  2. ճամբարի պետ նշանակել կրթահամալիրի կազմակերպիչ Անահիտ Գևորգյանին, պետի տեղակալ՝ Վանք գյուղի դպրոցի մանկավարժական աշխատող Ռազմիկ Հակոբյանին (ԼՂՀ ԿԳՆ համաձայնությամբ).
  3. Ճամբարում ինքնավարությունը վերապահել ճամբարի ժողովին և ակումբների ղեկավարների խորհրդին` Մարթա Ասատրյան, Էմանուել Ագջոյան, Յուրա Գանջալյան, Հայկուհի Հովհաննիսյան, Անի Սարգսյան, Միշա Ավդալյան, Արտակ Զարգարյան, Արման Երանոսյան, Սարգիս Ավագյան, Մարթա Ալթունյան, Արմեն Դոլուխանյան, Գայանե  Հայրիյան, Արևիկ Շումանյան, Դիանա Գրիգորյան, Անի Գյոզալյան.
  4. ճամբարի պարուսույց նշանակել Մարիաննա Ասատրյանին (իր համաձայնությամբ), ֆիզղեկ՝ Հայկուհի Հովհաննիսյանին (իր համաձայնությամբ),  խոհանոցի պատասխանատու՝ Գայանե Նիկողոսյանին (իր համաձայնությամբ).
  5. ակումբների աշխատանքային ծրագրերը սահմանված կարգով հրապարակել ակումբների բլոգներում. ընդունել ի գիտություն ճամբարի խորհրդի հաստատած ճամբարի աշխատակարգը (հավելված 2).
  6. Հայաստանից մասնակիցների մեկնումը` հոկտեմբերի 21-ին, ժամը 8:00, Հարավարևմտյան զանգվածի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Երևան-Վարդենիս-Քարվաճառ-Դադիվանք-Վանք-Գանձասար երթուղով, վերադարձը՝ հոկտեմբերի 26-ին` Գանձասար-Ստեփանակերտ-Շուշի-Քաշաթաղ-Երևան երթուղով.
  7. մասնակիցների տեղափոխումը Երևանից կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած ՊԱԶ մակնիշի ավտոբուսներով, կրթահամալիրի ԿՎԶ մակնիշի ավտոբուսով.
  8. ընդունել ի գիտություն, որ ճամբարի արցախցի մասնակիցները ժամանում են ճամբար հոկտեմբերի 21-ին՝ Արցախի ԿԳՆ սահմանած կարգով.
  9. գիշերումը կազմակերպել ԼՂՀ ԿԳՆ «Գանձասար» ճամբարում (80 տեղ) և Վանք գյուղի սովորողների ընտանիքներում (25 տեղ), սնունդը՝  սովորողների միջոցներով.
  10. Անահիտ Գևորգյանի պատասխանատվությամբ ճամբարին տրամադրել.
  • պրոեկտոր - 2
  • նեթբուք – 20
  • երկարացման լար - 2
  • դինամիկ
  • թենիսի պարագաներ
  • բարձրախոս
  • գնդակ - 3
  • դեղատուփ
  • դրոշ (եռագույն, կրթահամալիրի)
  1. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան

AttachmentSize
PDF icon havelvats_1.pdf242.92 KB
PDF icon havelvats_2.pdf105.78 KB