• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օլիմպիադա 2013-2014

Օժտվածության դրսևորման, խթանման ու զարգացման հեղինակային համակարգ – բաց օլիմպիադաներ

  1. 1-4-րդ դասարանցիների համար կազմակերպիչը «Պարտեզ» ամսագիրն է։ Բովանդակությունը՝
  • Թվաբանությունը բանավոր
  • Մաթեմատիկական խնդիրներ նեթբուքով
  • «Սմարթնոթբուք» ծրագրով խնդիրներ
  • Խնդրագիրք
  • Ընտանեկան, դասարանային, դպրոցական ուսումնական նախագծեր
  1. 5-6-րդ դասարանցիների համար կազմակերպիչը 7-9-րդ դասարանցիների ընտրությամբ գործունեության ղեկավարներն են։
  2. 7-12-րդ դասարանցիների համար կազմակերպիչը ակումբներն են։

Օլիմպիադաները բաց են հանրապետության, Արցախի, Վրաստանի և այլ երկրների սովորողների համար։ Օլիմպիադայի 5-12-րդ դասարանցի հաղթողներն ստանում են ակումբային օլիմպիական ճամբարի ուղեգրեր, որ կազմակերպվում են հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին։ 1-4-րդ դասարանցիները՝ ամառային մեկօրյա ճամփորդություն Երևանից մինչև 50 կմ հեռավորության վրա։

Օլիմպիադայի առաջադրանքների կատարման գործիքները ուսուցման թվային գործիքներն են՝ նոթբուք-նեթբուք, ձայնագրիչ, ֆոտո-տեսախցիկ, համակարգչային ծրագրեր։ 

Օլիմպիադան պարբերական է, շուրջտարյա։ Դրա շնորհիվ սովորողների աշնային, ձմեռային, գարնանային, ամառային արձակուրդները դառնում են ուսումնական-հետազոտական: Օլիմպիադայի առաջադրանքները (նախագծերը) և արդյունքները հրապարակվում են olimp.mskh.am ենթակայքում։ Առաջադրանքում, նախագծում նշվում են կատարմանը տրամադրվող ժամանակը, անհրաժեշտ ուսումնական միջոցները, ակնկալվող արդյունքները, դրանց ներկայացման ձևերը։ Ենթակայքի և օլիմպիադաի պատասխանատուները հրապարակում են դրանք սոցցանցերում, ԶԼՄ-ներում, հրավիրում մասնակցելու կրթահամալիրի, դպրոցի, ուսումնական կենտրոնի, ակումբի գործընկերներին, ապահովում օլիմպիադայի բաց լինելը։

Օլիմպիադայի արդյունքները պատասխանատուն ներկայացնում է կատարման վերջնաժամկետից առնվազն մեկ շաբաթ հետո, ուրբաթ օրվա ընդհանուր մեդիապարապմունքի ժամանակ։ Պատասխանատուն վարչական խորհդին ներկայացնում է հաշվետվություն, որի հիման վրա կրթահամալիրի աշխատողներին նշանակվում են լրավճարներ, մասնակից սովորողներին և աշխատողներին տրվում են մրցանակներ։ Հաշվետվությունը պարունակում է տվյալներ նաև կրթահամալիրի դպրոցների և այլ սովորողների մասնակցության, հրապարակված նյութերի, նախագծի շրջանակում իրականացված ճամփորդությունների և մասնակիցների, արդյունքների, հանրապետական ԶԼՄ-ներում լուսաբանման մասին։

http://olimp.mskh.am/node/1159