• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պատանեկան ակումբների 2-րդ ամենամյա ստեղծագործական հավաք

Հավաքի օրերը՝ 2013թ. հոկտեմբերի 21-26։

Աջակիցները՝ Հայաստանի ԿԳՆ, Արցախի ԿԳՆ, ՀՀ ՊՆ։

Հավաքի վայրը՝ Արցախի Վանք գյուղի դպրոց, «Գանձասար» ճամբար։ 

Մեկնումը՝ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 8.00, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից, Երևան-Սևան-Վարդենիս-Թարթառի հովիտով Դադիվանք-Գանձասար երթուղով։

Վերադարձը՝ հոկտեմբերի 26-ին, Գանձասար-Ստեփանակերտ-Շուշի-Գորիս-Վայք-Երևան երթուղով։

Հավաքի բովանդակությունը՝ ակումբային նախագծերի մշակում և իրականացում։

Մասնակիցները՝ 6 հոգիանոց խմբեր (5-ական սովորող և մեկական ղեկավար)

  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատանեկան ակումբներ
  • Լոռու մարզի 2 խումբ Վորլդ Վիժըն Հայաստան» կազմակերպության Լոռու մարզի զարգացման ծրագրերի միջոցով
  • Գեղարքունիքի մարզից Ծաղկունքի բաց դպրոցի ագրոակումբը
  • Արմավիրի մարզի 2 խումբ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի միջոցով
  • Սյունիքի մարզի Գորիսի թ. 4 ավագ դպրոցի ակումբը
  • Տավուշի մարզի 2 խումբ «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի միջոցով
  • Արցախի խրջանների, քաղաքների 6 խումբ

Հավաքի մասնակիցները իրենց հետ պիտի ունենան նաև մարզական հագուստ, անհատական նոթբուք կամ նեթբուք։

Ուղեգրի արժեքը՝ կեցության և ուսուցման ծախսերով, մեկ մասնակցի համար 15 000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ։

Անհրաժեշտության դեպքում մարզերից մասնակիցները կարող են հոկտեմբերի 20-ին գիշերել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանում։

Ճամբարի պետ՝ Անահիտ Գևորգյան