• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վահան Ասատրյանի հուշամրցաշարը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկել է բասկետբոլիստ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Վահան Ասատրյանի հիշատակին նվիրված բասկետբոլի առաջին պատանեկան հուշամրցաշարը, որը նվիրված է նրա ծննդյան 45-ամյակին: Հուշամրցաշարը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 4-ը: Մասնակցում են Երեւանի վարչական շրջանների` Կենտրոն, Արաբկիր եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների հավաքական թիմերը եւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի թիմը: Հաղթող թիմը կպարգեւատրվի փոխանցիկ գավաթով, պատվոգրերով: Կլինեն նաեւ անհատական մրցանակներ: Հուշամրցաշարը կազմակերպել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի սպորտի ղեկավարությունը:

NEWS.am Sport-ի հետ զրույցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բասկետբոլի մարզիչ-մանկավարժ Նարինե Եղյանը խոսեց մրցաշարի անցկացման եւ կարեւորության մասին.