• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անկախության տոնը` բարձունքին

Սեպտեմբերի 21-ը բարձունքների նվաճումով նշանավորող սովորողների և ուսուցիչների տասնյակ խմբեր, Ստեփանակերտի թ. 8 դպրոցի մեր ընկերները առավոտյան ժամը 8-ից մինչև 9.30 կրթահամալիրից մեկնեցին` գրոհելու Արագածի հարավային գագաթը, Թեղենիսը, Ալիբեկը, քայլելու Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզերի վերելք-վայրէջքներով... Բարի ճանապարհ բոլորին։ Ճամփորդություններից 2-ը կազմակերպվում է ՀՀ ՊՆ ավտոբուսներով. շնորհակալություն պաշտպանության նախարարությանը աջակցության համար։ Վաղը նրանց հաշվետվությունը կընդունենք Մարմարյա սրահում` ընդհանուր պարապմունքին։