• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տոնական ընդհանուր պարապմունք

Հարգելի կրթահամալիրցիներ` 5-12-րդ դասարանցի սեբաստացիներ, ուսուցիչներ,  սեպտեմբերի 22-ին` ժամը 9.00-10.00 Մայր դպրոցում` Մարմարյա սրահում, տոնական ընդհանուր պարապմունք է արցախցի մեր ընկերների հետ։ Համերաշխ-սրտաբաց ու սիրով.

  • կշնորհավորենք իրար Հայաստանի Անկախության օրվա տոնի առթիվ.
  • կլսենք-կդիտենք մեր հյուրերին` կրթահամալիրում հյուրընկալված Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան թիվ 8 ավագ դպրոցի սովորողներին և ուսուցիչներին, որոնք կրթական-մշակութային ծրագրով եռօրյա այցի են եկել Հայաստան.
  • կընդունենք Հայաստանի Անկախության տոնը գագաթների նվաճումով նշնավորած մեր սովորողների-ուսուցիչների խմբերի հաշվետվությունը.
  • բարի ճանապարհ կմաղթենք ստեփանակերտցի մեր ընկերներին և սեպտեմբերի 22-ի արշավական խմբերին.
  • կերգենք, կպարենք միասին։  

Համեցեք։ 

Ընդհանուր պարապմունքի պատասխանատու` Սյուզի Մարգարյան։ Նրան դիմեք բոլոր հարցերով, առաջարկություններով։ 

Այսպիսով` սեպտեմբերի 22-ին` կիրակի օրը, համազգային տոնախմբություն Մարմարյա սրահում։