• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավագ դպրոցի առարկայական ընդհանուր դասընթացի նախագիծը

Մեր այսօրվա սեմինարի մասին պատմելու համար ընտրեցի Արագածի հարավային գագաթի հաղթահարման պատկերը, որովհետև այդ գագաթի հաղթահարումը մեր կրթահամալիրում կապված է Գևորգ Հակոբյանի անվան հետ:

Այսօրվա սեմինարը վարում էր Գևորգ Հակոբյանը, ու նա տվեց վերջին ժամանակներում բոլոր դասավանդողներին տանջող հարցի պատասխանը` ինչպե՞ս արտացոլել հանրակրթական դպրոցի սովորողներին ներկայացվող նվազագույն գիտելիքների և կարողությունների պահանջները` առարկայական չափորոշիչները, ընդհանուր դասընթացի համար կազմվող ուսումնական նախագծերում: Նա դա արեց միևնույն թեմայի (բնական թվեր) վերաբերյալ կազմված երկու նախագծերի հիման վրա` Մանիկ Պողոսյանի և իր` Գևորգ Հակոբյանի: Երկու նախագծերում էլ մանրամասն նշված են ամեն տարի դասավանդվող ծրագրային գիտելիքներն ու կարողությունները: Փոխվել է միայն դրանց հասնելու եղանակը: Սովորողներն իրենք են գտնում առաջադրված մաթեմատիկական հարցերի պատասխանները հետազոտական աշխատանքով: Նախագծերն էլ ունեն իրենց վերջնական արդյունքը` որպես ուսումնական նյութ, որ հանձնվում է կրթահամալիրի էլեկտրոնային գրադարանին: Սեմինարի վերջում Գևորգ Հակոբյանն առաջարկեց  այս տեսանկյունից վերանայել մեր առարկայական ընդհանուր դասընթացների նախագծերը: Առարկայական ծրագրերին համապատասխան գիտելիքների և կարողությունների ձեռք բերում նախագծային մեթոդով. սա կլինի Արագածի հարավային գագաթի հաղթահարում մեր ամենօրյա գործունեության մեջ: