• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ներառական կրթությունը կրթահամալիրում

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողը կրթություն բոլորի համար՝ ներառական ուսուցման ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր)  ուսուցում է ստանում սույն կարգի համաձայն: Կարգի համար իրավական հիմք են ՀՀ ԿԳՆ կողմից սահմանված կարգով սովորողի վկայագրումը, ուսումնառության պայմանագիրը, ՀՀ ԿԳ նախարարության հետ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի (այսուհետ` կրթահամալիր) կնքած պայմանագիրը, կրթահամալիրի  Զարգացման ծրագիրը: Ծրագրի տարեկան  ծախսերի նախահաշիվը և հաշվետվությունը կրթահամալիրի տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը: Նախահաշվում սովորողի թվի փոփոխություն կատարվում է ուսումնական տարվա ընթացքում երկու անգամ` սեպտեմբերին և հունվարին, բացառիկ դեպքերում կրթահամալիրի խորհուրդի համաձայնությամբ արվում է ընթացիկ փոփոխություն:

  • Ծրագրում սովորողի ընդունելությունը կազմակերպում է դպրոցի ղեկավարը: Կարգը, ուսուցման, պայմանները, ուսումնառության պայմանագիրը ծնողին ներկայացվում են մինչև ուսումնառության պայմանագիր կնքելը: 
  • Կրթահամալիրի բազմամասնագիտական խումբը (հոգեբան, լոգոպեդ, հատուկ մանկավարժ) կատարում է երեխայի կրթական կարիքի նախնական գնահատում: 
  • Սովորողի ներառումը կազմակերպելու համար Ծրագիրն ապահովում է ընտանիքի ամբողջական ներառումը կրթահամալիր՝ ընտանիքի դպրոցահասակ անդամների կրթական կարիքը հոգալով կրթահամալիրի դպրոցներում, արգելելով որևէ ձևով Ծրագրով սովորողի առանձնացումը, խտրականության որևէ դրսևորում:
  • Դասարանի ընտրությունը կատարում է հանրակրթական դպրոցի ղեկավարը՝ նկատի ունենալով դասարանում հատուկ կարիքով սովորողների ընդգրկվածության թույլատրելի թիվը (20-25 հոգիանոց խմբում՝ 2 սովորող):
  • Սովորողի համար կազմվում է անձնական գործերի փաթեթ՝ ՏԻՄ-ի կողմից տրված վկայագիր, ԲՀԿ-ի կողմից տրված եզրակացություն, բժշկական փաստաթղթեր, անհատական ուսումնական պլան, որի պատասխանատուն գրասենյակի ղեկավարն է:
  • Սովորողի ուսուցումը կազմակերպվում է դպրոցի ղեկավարի կողմից հաստատած անհատական ուսումնական պլանով, որի մշակմանը մասնակցում են դասարանի դասավանդողները, սովորողի ծնողը, դպրոցի ղեկավարի որոշմամբ նաև  այլ մասնագետներ։
  • Կրթահամալիրում իրականացվող ներառական կրթության կարևոր պայման է սովորողի սոցիալական ներառումը՝ դպրոց հաճախելը, ուսումնահայրենագիտական արշավների, նախագծերին, կրթահամալիրի օրացույցով նախատեսված միջոցառումներին մասնակցությունը:
  • Անհրաժեշտության դեպքում դպրոցի ղեկավարի հրամանով սովորողի համար անհատական ծրագրով կազմակերպվում է տնային ուսուցում։
  • Սովորողի անհատական ուսուսումնական պլանի կատարման համար դասավանդողների և այլ մանագետների կողմից կատարվում է հետազոտական ստեղծագործական աշխատանք (նոր ուսումնական նյութեր, մեթոդական մշակումներ), որի ծախսերը կատարվում են ծրագրի միջոցներով։
  • Կրթահամալիրի, այլ պետական և հասարակական կառույցների կողմից Ծրագրի դասավանդողների և այլ մասնագետների համար պարբերաբար կազմակերպվում են մասնագիտական զարգացման սեմինարներ, ծնողների համար` իրազեկման սեմինարներ, որոնց մասնակցությունը պարտադիր է:
  • Ծնողի հետ համագործակցությունը (ծնողի մասնակցությունը անհատական ուսումնական պլանի կազմմանը, անհրաժեշտության դեպքում դպրոցի ղեկավարի որոշմամբ սովորողի դասերին, իրազեկման սեմինարներին, ծրագրով նախատեսված հարցումներին և այլ քննարկումների) պարտադիր պայման է:
  • Սովորողի ներառումը ապահովելու համար ստեղծվում կամ ձեռք են բերվում կարիքին համապատասխան պայմաններ (տեխնիկական սարքեր, սարքավորումներ, խոհանոցային, լաբորատոր սարքեր, հարմար կահավորանք և այլն): Անհարաժեշտության դեպքում կամ անձնական նախաձեռնությամբ պայմանների ստեղծմանը, սարքավորումների ձեռքբերմանաը մասնակցում է նաև ծնողը:
  • Ծրագրի մասնագետները կարգի համաձայն իրականացնում են խորհրդատվություն, աջակցում դասավանդողներին հատուկ կարիքով սովորողների հետ աշխատանքում:
  • Անհատական պարապմունքներ իրականացնում են խիստ անհրաժեշտության դեպքում, դպրոցի ղեկավարի որոշմամբ, շաբաթական երկու անգամ: Հավելյալ պարապմունքի անհրաժեշտության դեպքում ծնողը կարիքը հոգում է դպրոցից դուրս:
  • Մասնագետին համապատասխան աշխատանքային պայմաններով ապահովում է դպրոցի ղեկավարը՝ հաշվի առնելով մասնագիտական պահանջները և մասնագետի ծառայությունից օգտվողների թիվը:
  • Իրենց դասարանում հատուկ կարիքով սովորողին մասնագիտական աջակցություն են ցույց տալիս դասվարը, եթե ունի համապատասխան մասնագիտական կրթություն՝ հոգեբանի, հատուկ մանկավարժի, սոցիալական աշխատողի, ունեցող դասավանդողները, կազմակերպիչը կամ ծրագրի մասնագետը: Ծախսերը (հավելյալ վճարումները) կատարվում են ծրագրի միջոցներով։
  • Ֆիզկուլտուրան կազմակերպվում է սովորողի կարիքին համապատասխան՝ կամ որպես սովորողի ընտրած մարզաձև կամ ֆիզիոթերապիայի պարապմունք:
  • Ապահովվում է  Ծրագրով երեխային հատկացվող բյուջետային գումարների ծախսումը ծախսերի տարեկան նախահաշվով, որի վերահսկումը իրականացնում է Խորհուրդը, իսկ սույն կարգի պահանջների համաձայն հաշվապահական հաշվառումը` կրթահամալիրի հաշվապահությունը:
  • Ծրագրի յուրաքանչյուր սովորողի (այն պահից սկսած, երբ ունի հատուկ կարիքը հաստատող ՏԻՄ-ի կողմից տրված վկայագիր) ամսական (ուսումնական ամիսներին) հատկացվում է սննդի գումար` անկախ սովորողի բացակայություններից:
  • Ծրագրի նախահաշվով որոշված սննդի գումարի տնտեսումներն ուղղվում են հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպմանը և պայմանների բարելավմանը, հատուկ կարիքների համար դասարանում-դպրոցում նյութական պայմանների ստեղծմանը և բարելավմանը:
  • Տրանսպորտային ծրախսերի գումար հատկացվում է այն սովորողներին, ովքեր երթևեկում են: Նախահաշվով որոշված ծախսային այս ուղղության տնտեսված գումարներն ուղղվում են Ծրագրի սովորողների մասնակցությամբ ուսումնական ճամփորդությունների, տնային ուսուցման կազմակերպմանը:
  • Ծնողի առաջարկով սովորողին տրվող ամսական սննդի և տրանսպորտի գումարը տրամադրվում է այլ ծախսերի կազմակերպմանը:
  • Անհրաժեշտության դեպքում Ծրագիրն աջակցում է սովորողի բուժման ծախսերը հոգալուն: