«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Աստվածածնի Վերափոխումը Տիրամորը նվիրված հայոց եկեղեցական տաղավար տոներից է: Այդ օրը՝ պատարագից հետո, կատարվում է խաղողօրհնեք «որպէս արմտեաց և պտղոց օրհնութիւն»:
Վկայությունը հավաստում է, որ Աստվածամոր «...ննջելու օրը լեռները, դաշտերն ու հովիտները զարդարվեցին` ծլարձակելով բազմերանգ ծաղիկներ, երգասաց թռչունների երամները երգեցին իրենց քաղցրահունչ օրհնությունները»:
Հայոց կենցաղում այդ տոնի համատեքստում առանձնանում էին մատաղները, ուխտագնացությունները և խաղողօրհնեքի արարողությունը: