• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նախադպրոցական կրթություն. 5 տարեկանների ուսուցում

2013-2014 ուստարի

Ուսումնական պլան

Ուսպլան

5 տարեկանների ուսուցում

2013-2014 ուստարի

 

Գործունեություն

Շաբաթական ժամաքանակ

Առավոտյան ծես

4

Խոսքի զարգացում

8

Բնագիտական գործունեություն

5

Երաժշտություն, պար-խաղ

3

Կերպարվեստ, տեխնոլոգիա

3

Մեդիատեխնոլոգիաներ

3

Մարմնակրթություն

4

Ազատգործունեություն, խաղեր, քուն

5

Սնունդ

5

Ընդամենը

40

Ուսումնական պլանի պարզաբանումներ

  1. Ուսումնական պլանը «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հավելվածն է:
  2. 5 տարեկանների նախապատրաստական ուսուցման դասարանները (խմբերը) գործում են կրթահամալիրի Նոր դպրոցում,  Դպրոց-պարտեզում, Գեղարվեստի կրտսեր դպրոցում, Հիմնական դպրոցում (այսուհետ` Դպրոց):
  3. Նախապատրաստական ուսուցման խումբ ընդունվում է այն երեխան, ում 5 տարին լրանում է մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը, ծնողն ընտրում է Ծրագիրը և սահմանված կարգով կնքում  ուսումնառության պայմանագիր :
  4. Խմբում սաների թիվը 20-25 է:
  5. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանցում փոփոխությունները դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
  6. Ուսումնական պլանի իրականացումը կազմակերպվում է ուսումնական նախագծերի, ուսումնական օրացույցով որոշված ծեսերի-տոների կազմակերպմամբ,  սահմանված կարգով:
  7. Գործունեության ղեկավարը խմբի դաստիարակն է։ Շաբաթվա, օրվա գործունեության նախագծերը հրապարակվում են սահմանված կարգով:
  8. Դաստիարակը  վարում է Դպրոցի կայքում հրապարակված անձնական ուսումնական բլոգը: Ուսումնական բլոգի, ենթակայքի միջոցով խմբի, սանի գործունեությունը, արդյունքները հրապարակայնանում են։ Սաների ձեռք բերած հմտություններն ու  կարողությունները սահմանված կարգով ներկայացվում են նաև տոների-ծեսերի, սպորտային միջոցառումների, ներկայացումների միջոցով, ստուգատեսներում:
  9. Սանի հաճախումները, գործունեության արդյունքների մասին անհրաժեշտ տեղեկությունները սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:
  10. Սանի գործունեությունն ամեն օր սկսվում է  առավոտյան ծեսով, որը ներառում է ինքնասպասարկում,  ներկայության գրանցում, միջավայրի խնամք, ուրախ մարմնամարզություն:
  11. Խումբը սահմանված կարգով մասնակցում է կրտսեր դպրոցի ընդհանուր պարապմունքին:
  12. Մարմնամարզությունը, ազգային շարժուն խաղերը, լողը, հեծանվավարությունը, պարը մարմնակրթության բաղկացուցիչն են:
  13. Խոսքի զարգացումն իրականացվում է հաշվերգերի, խաղիկների, շուտասելուկների, հեքիաթների, խաղ-ներկայացումների, սաների զրույցների, պատմությունների, մեդիանյութեր ստեղծելու և այլ գործնական կիրառությունների միջոցով: Թատրոնը բանավոր խոսքի զարգացման ձևերից է:
  14. Թվաբանական հմտությունների ձևավորումն իրականացվում է որպես առօրյա խնդիրների ձևակերպում, լուծում՝ խոհանոցային, բնագիտական, տեխնոլոգիական, ծիսական, ուսումնական ճամփորդության և այլ:
  15. Մեդիատեխնոլոգիական հմտությունների զարգացումն իրականացվում է գործնական աշխատանքով, նաև ծնողների աջակցությամբ:
  16. Բնագիտական գործունեությունը ներառում է բույսերի և կենդանիների, շրջակա միջավայրի խնամքը, բուսաբուծություն, կենդանաբուծություն, դիտարկումներ և զննումներ մանրադիտակով, խոշորացույցով, աստղադիտարանում, աստղադիտակով,  բնագիտական փորձերը, ճամփորդությունները, հիգիենան:
  17. Կերպարվեստ-տեխնոլոգիական գործունեությունը ներառում է համակարգչային ծրագրերով նկարչություն, ջրանկար, ծեփ, խոհանոցային գործունեություն, տիկնիկագործություն:
  18. Երաժշտությունը ներառում է երգի, երաժշտական խաղերի, պարի ուսուցում, երաժշտության ունկնդրում, ռիթմիկ խաղեր, շրխկանների, այլ երաժշտական պարզ գործիքների գործածում գործունեության ընթացքում:
  19. Խմբի գործունեության ծրագիրը, արդյունքները, անհրաժեշտ այլ տեղեկությունները սահմանված կարգով հրապարակվում են:
  20. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության  բաղկացուցիչն են:
  21. Դաստիարակը սահմանված կարգով լրացնում է   սանի գնահատման թերթիկը (սանի արժեքային համակարգի, նրա կողմից յուրացված հմտությունների, կարողությունների որակական բնութագիրը, սովորողի զարգացման մոտակա պլանը)։
  22. Կրթական ծրագրի, ուսումնական պլանի կատարողականն արտացոլվում է Դպրոցի ղեկավարի, դաստիարակի սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային կիսամյակային հաշվետվություններում:
  23. 2014թ. փետրվարի մեկին սաները սահմանված կարգով տեղափոխվում են առաջին դասարան, և նրանց գործունեությունը կազմակերպվում է կրթահամալիրի առաջին դասարանի առաջին կիսամյակի ուսպլանով: