• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նախադպրոցական կրթություն. 2-4 տարեկանների ուսումնական պլան

2013-2014 ուստարի

Նախադպրոցական կրթություն

Ուսումնական պլան

 

 Գործունեություն

Շաբաթական ժամաքանակ         

Առավոտյան ծես

3

Խոսքի զարգացում, թատրոն

8

Ուսումնական ճամփորդություն

1

Բնագիտական գործունեություն

2

Երաժշտություն, պար, խաղ  

3

Կերպարվեստ, տեխնոլոգիա

2

Մարմնակրթություն

4

Ազատ գործունեություն, խաղեր

4

Քուն

8

Սնունդ

5

Ընդամենը

40

Ուսումնական պլանի պարզաբանումներ

  1. Ուսումնական պլանը «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հավելվածն է: Նախադպրոցական կրթական ծրագրի խմբերը գործում են կրթահամալիրի Նոր դպրոցում, Դպրոց-պարտեզում,  Գեղարվեստի  կրտսեր դպրոցում, Հիմնական դպրոցում (այսուհետ` Դպրոց):
  2. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերի փոփոխությունները Դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
  3. Նախակրթարան ընդունվում են   2-5 տարեկան երեխաները, ում ծնողները (օրինական ներկայացուցիչները) ընտրում են ծրագիրը, սահմանված կարգով պայմանագիր կնքում երեխայի խնամքի և զարգացման մասին: 
  4. Խումբը տարատարիք է։ Խմբում սաների թիվը  20-25 է:
  5. Ուսումնական շաբաթը` երկուշաբթիից ուրբաթ`ժամը 9.00-17.00:
  6. Ուսումնական պլանի իրականացումը կազմակերպվում է խաղի-ազատ  գործունեության միջոցով, ուսումնական նախագծերի, ուսումնական օրացույցով որոշված ծեսերի-տոների կազմակերպմամբ,  սահմանված կարգով:
  7. Սաների գործունեության ղեկավարները նախակրթարանի դաստիարակն ու նրա օգնականն են։ Շաբաթվա, օրվա գործունեության նախագծերը հրապարակվում են սահմանված կարգով:
  8. Նախակրթարանի դաստիարակը, դաստիարակի օգնականը վարում են Դպրոցի կայքում հրապարակված անձնական ուսումնական բլոգներ: Ուսումնական բլոգի, ենթակայքի միջոցով նախակրթարանի, սանի գործունեությունը, արդյունքները հրապարակայնանում են։ Սաների ձեռք բերած հմտություններն ու  կարողությունները սահմանված կարգով ներկայացվում են նաև տոների- ծեսերի, սպորտային միջոցառումների, ներկայացումների միջոցով, ցուցադրություններով, ցուցահանդեսներով, ստուգատեսներում:
  9. Սանի հաճախումները, գործունեության արդյունքների մասին անհրաժեշտ տեղեկությունները սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:
  10. Սանի գործունեությունն ամեն օր սկսվում է  առավոտյան ծեսով, որը ներառում է ինքնասպասարկում (հանվել-հագնվել, տեղավորել շորերը, իրերը), ներկայության գրանցում, միջավայրի` սենյակի, բակի, բույսերի, կենդանիների խնամք, ուրախ մարմնամարզություն, խաղիկ-հաշվերգ, երգ-խաղ-պար:
  11. Մարմնամարզությունը, հիգիենան, ազգային շարժուն խաղերը, լողը, հեծանվավարությունը, պարը  մարմնակրթության բաղկացուցիչն են:
  12. Սաների առողջական և ֆիզիկական վիճակի վերահսկողությունն իրականացնում է բուժքույրը, ով տարեկան 2 անգամ լրացնում է սանի թերթիկը, համապատասխան կարգով վերահսկում է ամառային լողափի գործունեությունը:
  13. Գործունեության բացօթյա կազմակերպումը՝ տաք եղանակներին շուրջօրյա (ամառային պարտեզ, լողափ), ցրտին՝ մինչև 3 ժամ (ձմեռային պարտեզ), պարտադիր է և դիտվում է որպես սովորողի իրավունքների իրագործում:
  14. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են:
  15. Խոսքի զարգացումն իրականացվում է հաշվերգերի, խաղիկների, շուտասելուկների, ոտանավորների, հեքիաթների, թատերական  խաղ-ներկայացումների,  սաների  զրույցների, պատմությունների միջոցով: Թատրոնը բանավոր խոսքի զարգացման ձևերից է:  Սաների արտասանական ապարատի զարգացման նպատակով կազմակերպվում են երաժշտական, ռիթմիկ, արտասանական խաղեր և վարժություններ:
  16. Բնագիտական գործունեությունը ներառում է բույսերի և կենդանիների, շրջակա միջավայրի  խնամքը, բուսաբուծություն, կենդանաբուծություն, դիտումներ և զննումներ մանրադիտակով, խոշորացույցով, բնագիտական փորձեր, հիգիենա, ճամփորդություն: 
  17. Կերպարվեստ-տեխնոլոգիական գործունեությունը  ներառում է ջրանկար, ծեփ, խոհանոցային գործունեություն, տիկնիկագործություն, համակարգչային հմտություններ:
  18. Երաժշտությունը ներառում է երգի, երաժշտական խաղերի, պարի ուսուցում, երաժշտության ունկնդրում, ռիթմիկ խաղեր, շրխկանների, երաժշտական այլ պարզ գործիքների գործածում գործունեության ընթացքում:
  19. Խմբի գործունեության ծրագիրը, արդյունքները, անհրաժեշտ այլ տեղեկությունները սահմանված կարգով հրապարակվում են:
  20. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության  բաղկացուցիչն են:
  21. Դաստիարակը սահմանված կարգով լրացնում է   սանի գնահատման թերթիկը (սանի արժեքային համակարգի, նրա կողմից յուրացված հմտությունների, կարողությունների որակական բնութագիրը, սովորողի զարգացման մոտակա պլանը)։
  22. Կրթական ծրագրի, ուսումնական պլանի կատարողականն արտացոլվում է նախակրթարանի ղեկավարի, դաստիարակների սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային կիսամյակային հաշվետվություններում: