• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ունայնութիւն ունայնութեանց

 
Ունայնութիւն ունայնութեանց, - ասաց Ժողովողը, - ամէն ինչ ունայն է։
Եւ այսպիսով Ժողովողը ոչ միայն դարձաւ աւելի իմաստուն, այլեւ նա գիտութիւն սովորեցրեց ժողովրդին, քանի որ ականջի համար հաճելի է խրատի գեղեցկութիւնը։
Ժողովողը շատ որոնեց, որ ցանկալի խօսքեր գտնի, գրի ճշմարիտ խօսքերի ուսանելի մի գիրք։
Իմաստունների խօսքերը նման են եզների խթանի կամ մեծաւորի տուած մուրհակի վրայ խփած կնիքի։
 
 
Մի խօսք եւս, որդեա՛կ իմ. զգուշացի՛ր շատ գրքեր ունենալուց, որովհետեւ նրանք վերջ չունեն, եւ շատ կարդալը մարմնի համար յոգնութիւն է։
Եւ ահա լսի՛ր իմ բոլոր խօսքերի վերջաբանը. վախեցի՛ր Աստծուց եւ պահի՛ր նրա պատուիրանները. ահա այս է մարդն ամբողջովին, որովհետեւ Աստուած պիտի բոլոր արարածների դատաստանն անի նրանց կատարած բոլոր թաքուն գործերի համար՝ լինեն դրանք չար թէ բարի։
 
Ժողովող, Գլուխ ԺԲ, 9-16
Լուսանկարը՝  ֆեյսբուքից
Լուսանկարում՝ Մշո Ս. Կարապետի խորան
 
Մշո Սուրբ Կարապետը (կոչվել է նաև Իննակնյա՝ վանքի մոտակայքում իրար մոտ բխող ինը սառնորակ աղբյուրների պատճառովհայությանը ծանոթ մեծագույն մենաստանն է եղել Ս. Էջմիածնից հետո: Ըստ ավանդության, հիմնվել է 4-րդ դարում՝ Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից: Մահվանից հետո նրա աճյունը ամփոփել են Ս. Կարապետ կոչվող մատուռի տակ
Մշո Սուրբ Կարապետ վանքային համալիրը պայթեցվել է 1915 թվ.-ին: Տաճարների ամբողջությունից այսօր միայն մի կիսավեր պատ է մնացել: 
Ես կեղիմ սուրբ Կարապետու փոշեհան... 
 
Ունայնութիւն ունայնութեանց, - ասաց Ժողովողը, - ամէն ինչ ունայն է: