• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տիեզերագիտական ջոկատը ճամբարում

Տիեզերագիտական ջոկատը ողջունում է 2013թ. բնագիտական ճամբարից: Առաջին տպավորություններն այստեղից հրաշալի են` մաքուր օդ, վրանային հրաշալի պայմաններ, իսկ ճամբարն էլ ամբողջությամբ շրջապատված է եղևնիներով: Երեկ հիմնականում զբաղված էինք մեր վրաններում տեղավորվելով, ճամբարի պայմաններին ծանոթանալով, բացի այդ հնարավորություն ունեցանք տեսնելու, թե ինչպես կարելի է վարպետորեն վրան տեղադրել, ինչպես նաև անցկացրեցինք սպորտային խաղեր և պարեցինք: Այսօրվա գրաֆիկն արդեն ավելի աստղագիտական է լինելու` ֆիլմեր, քննարկումներ, գիշերային դիտումներ: Դե, առայժմ այսքանը, գնանք իրականացնելու այն, ինչի մասին նոր նշեցինք:

Տիեզերագիտական ջոկատ