• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջ, ճամբարականներ

Օգոստոսի 10-ին Լոռու մարզում, Լերմոնտովո գյուղի տարածքում մեկնարկում է կրթահամալիրի բնագիտական-տիեզերագիտական-տեխնիկական ստեղծագործության ամառային բաց` արշավախմբային-հայրենագիտական ճամբարը։ Շնորհակալ ենք ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակին` սկաուտական «Անդրանիկ» ճամբարի տարածքը տրամադրելու համար։ 

Ճամբարը ղեկավարում է Անահիտ Գևորգյանը։ Ճամբարում գործելու են կրթահամալիրի «Տիեզերք» ակումբի աստղադիտակը և աստղացուցարանը, կազմակերպվել են հայրենագիտական արշավներ և բարձունքների հաղթահարում։ Տիեզերագետների ջոկատը ղեկավարում է Լևոն Արամյանը։  Ճամբարի պատասխանատուներն զբաղվում են մասնակիցների ընտրությամբ, կազմակերպական այլ հարցերով։

Ճամբարի ուղեգիր կարող եք ձեռք բերել կրթահամալիրի մեդիակենտրոնում (հասցեն` Րաֆֆի 57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց, հեռախոս` 74 72 46), կամ դիմելով ճամբարի պետ Անահիտ Գևորգյանին ([email protected])։