• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեռանկարային գործընկերության մեկնարկ

Հուլիսի 31-ին Արմավիրի մարզ կենսամշակութային արշավին կրթահամալիրի խմբի հետ մասնակցում էր «Հայաստանի  մանուկներ» հիմնադրամի հայաստանյան գրասենակի գործադիր տնօրեն Սերոբ Խաչատրյանը։ Ճամփորդության արդյունքը հիմնադրամի հետ գործընկերության պայմանավորվածությունն է։ Ծանոթացեք կրթահամալիրի և հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենների նամակագրությանը։

«Հարգելի Սերոբ Խաչատրյան, նորից իմ գոհունակությունն եմ հայտնում հուլիսի 31-ի մեր համատեղ կրթամշակութային արշավից։ Սա մենք դիտում ենք նաև մեր հեռանկարային գործընկերության հաջող մեկնարկ։ Կոնկրետ և հետևողական լինելու համար.

  1. մինչև 2013-2014 ուսումնական տարվա սկիզբը մենք պատրաստ ենք կնքել համագործակցության հուշագիր (համաձայնագիր). եթե ունեք այդպիսի օրինակ, խնդրում եմ այն տրամադրել մեզ.
  2. օգոստոս ամիսը, երբ Արմավիրի մարզի մանկապարտեզները (դպրոցների նախակրթարանները) գործում են արձակուրդային ռեժիմում, հարմար ժամանակ է հիմնադրամի աջակցությամբ ստեղծված, գործող և մարզի այլ նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների` վարիչների, մանկավարժների, դաստիարակների և նրանց օգնականների, երաժշտության դաստիարակների վերապատրաստումը կազմակերպելու համար. օգոստոսի 10-20-ը առաջարկում ենք եռօրյա վերապատրաստում կրթահամալիրում.
  3. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պատրաստ ենք կրթահամալիրում ընդունելու Քարակերտի դպրոցի վոլեյբոլի, Լեռնագոգի բասկետբոլի աղջիկների հավաքական թիմերին, դպրոցների նորարար ուսուցիչների խմբերին.
  4. օգոստոսի 10-15-ը Լոռու մարզում ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական ճամբարի տարածքում գործելու է կրթահամալիրի բնագիտական-տիեզերագիտական-տեխնիկականստեղծագործությանամառայինբացարշավախմբային-հայրենագիտական ճամբարը. հրավիրում ենք Ձեր աջակցությամբ ամենատարբեր նախագծեր իրականացնող 7-12-րդ դասարանիցների 10-12 հոգիանոց մի ջակատի` մասնակցելու ճամբարին. մանրամասներին կարող եք ծանոթանալ ճամբարի բլոգում.
  5. սեպտեմբերի 21-ին կրթահամալիրի առաջարկում ենք Քարակերտի, Լեռնագոգի դպրոցների սովորողների, ուսուցիչների հետ հաղթահարել Արտենիի բարձունքը և ազդարարել «Մաքուր երգող գյուղ» նախագծի մեկնարկը։ 

Հարգանքով` կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյան» 

«Շնորհակալություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավարությանը և «Սեբաստացիներ» երգչախմբին երեկվա անմոռանալի այցի համար։ Շատ հետաքրքիր և բովանդակալից օր էր։

Շատ շնորհակալություն նամակի համար։ Մենք շատ արագ կպատասխանենք Ձեզ։

Հարգանքով` Սերոբ Խաչատրյան»