• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր ասպետներին դիմավորում ենք օգոստոսի 4-ին

Արցախի Ասկերանի շրջանում, Բալուջա գետի ափին գործող «Ասպետ» ռազմամարզական  ճամբարում կրթահամալիրի ավագ դպրոցների պատանիները` Արցախի Մարտունու շրջանի և լիբանահայ հասակակիցների հետ շարունակում են իրենց նախաբանակային պատրաստությունը։  Նրանց առօրյային կարող եք ծանոթանալ mskh.am-ում։ Օգոստոսի 3-ին, ժամը 18.00, կարող եք մասնակցել ճամբարի պաշտոնական փակմանը, լուսաբանել, խրախուսել պատանիներին։

Շնորհակալ ենք ՀՀ Պաշտպանության նախարարությանը օգոստոսի 4-ին հայաստանցի ճամբարականների տեղափոխումը Ասկերան-Դադիվանք-Վարդենիս-Սևան-Երևան երթուղով կազմակերպելու համար։