• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայրենիքը մանրամասն ենք սիրում

Սիրով տեղեկացնում ենք, որ հուլիսի 26-ին Արցախի Ասկերանի շրջանի Նոր Այգեստան գյուղի մոտ` Բալուջա գետի ափին, մեկնարկում է Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբար 2013-ի երկրորդ հերթափոխը: Արցախի Մարտունու վարչական շրջանի և լիբանանահայ իրենց հասակակիցների հետ ճամբարի դաշտային-ռազմահայրենագիտական պարապմունքներին մասնակցում են հայաստանցի 60 պատանիներ և մասնագետներ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Մեծամորի ավագ դպրոցներից:

Հրավիրում ենք հուլիսի 26-ին` առավոտյան ժամը 7-ին, Երևանի Հարավարևմտյան զանգվածի Սուրբ Երրոդություն եկեղեցու բակից ճանապարհելու մեր ճամբարականներին` հանրայնորեն կարևորելով Հայաստանի և Արցախի կրթական համագործակցության այս նախագիծը, որը  կրթահամալիրի նախաձեռնությամբ իրականացվում է արդեն երկրորդ տարին. 2012-ին ևս կրթահամալիրի 60 հոգիանոց խումբը մասնակցել է «Ասպետ» ճամբարին։