• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Տիգրան Հայրապետյան» գրադարան-ուսումնական կենտրոն

Հարգելի գործընկերներ, քննարկման է ներկայացվում կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարան-ուսումնական կենտրոնի կառուցվածքի և գործունեության բովանդակության նախագիծը։ Ձեր հարցերը և առաջարկությունները գրանցեք այս էջում` կարծիքների բաժնում։ Առցանց քննարկումը հուլիսի 18-ին` ժամը 20.00-21.30, վարում են Մարի Գաբանյանը, Զարուհի Առաքելյանը, Նոննա Գրիգորյանը, դպրոցների ղեկավարները։

 2013-2014 ուսումնական տարի 

Նախագիծ

Առաջարկվում է 2013-2014 ուսումնական տարում ունենալ.

  1. Գրադարան (ղեկավար` Մարի Գաբանյան), որի գործառույթներն են` 
  • Արտաքին կապեր, համագործակցություն (այլ գրադարանների, հրատարակչությունների հետ աշխատանք)
  • Դասագրքերի և ՏՏ միջոցների շրջանառու հիմնադրամի հետ աշխատանք
  • Գրադարանի կայք
  • Միջին մասնագիտական ուսուցում «Գրադարանային գործ»
  • Կրթահամալիրի սովորողների, աշխատողների ուսուցում
  • Վերապատրաստման ծառայություններ
  • Դպրոցական ընթերցարան. նյութական միջավայրին ներկայացվող պահանջների, աշխատակարգի մշակումներ
  • Դպրոցական ընթերցարանների, կաբինետների աջակցություն
  • Տպագիր գրականության, կրթահամալիրի գործունեության ֆոնդեր
  1. Թվանշանային գրադարան (ղեկավար` Զարուհի Առաքելյան), որը հավաքում և հրապարակում է` 
  • Թվային գրքեր
  • Աուդիոգրքեր
  • Տեսանյութեր
  • Տեսադասեր
  • Կրթահամալիրի սովորողների և աշխատողների կողմից թվայնացված ուսումնական գրականություն
  • Կրթահամալիրի սովորողների և աշխատողների ստեղծած ուսումնական նյութեր և տեսադասեր
  1. Դպրոցական ընթերցարաններ` իրենց տպագիր ֆոնդով, ուսումնական թվային միջոցներով։ 
    Կրթահամալիրի դպրոցներից յուրաքանչյուրն ունենում է իր ընթերցարանը։ Արդեն հայտնի է, որ Միջին դպրոցի ընթերցարանը կլինի Միջին դպրոցի 3-րդ հարկում, Ավագ դպրոց-վարժարանի ընթերցարանը` Վարժարանի 2-րդ հարկում։ Մյուս դպրոցներն իրենց ընթերցարանների տեղը ճշտում են կրթահամալիրի տնօրենի հետ։ Սա ապակենտրոնացում է. կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանի տպագիր գրականության և ուսումնական միջոցների պահոցը տարրալուծվում է ընթերցարանների և ֆոնդերի մեջ։ Դպրոցական ընթերցարանը վարում է ընթերցավարը, որին դպրոցի ղեկավարի ներկայացմամբ նշանակում է կրթահամալիրի տնօրենը։  
    Հուլիս-օգոստոս ամիսներին կրթական ծրագրերի կազմակերպման մեթոդական նկարագրությունների, 2013-2014 ուստարվա դասընթացների և ուսումնական նախագծերի ծրագրերի թվում մշակվում են նաև ընթերցարանների նյութական միջավայրին ներկայացվող պահանջները, աշխատակարգը, աշխատանքի կազմակերպման մեթոդական նկարագրությունը։