• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համագործակցության առաջարկություն

Կրթահամալիրով հետաքրքրվում է ԱՄՆ Մահարիշի կառավարման համալսարանը։  Ներկայացնում ենք համալսարանի ներկայացուցիչների հետ նամակագրությունը։  Ծանոթացեք, ուսումնասիրեք համալսարանի կայքը, առաջարկություն արեք, հիմնավորեք Ձեր կողմից համալսարանը տեղում ուսումնասիրելու առաջարկությունը։ 

03.07.2013թ.
Հ
արգելի դ-ր Բլեյան, Մահարիշի կառավարման  համալսարանի   ռեկտորի գրասենյակի անունից սիրով տեղեկացնում եմ Ձեզ, որ  մեր  համալսարանի ռեկտոր,  կրթության ոլորտի հայտնի մասնագետ  դ-ր   Բեվան Մորիսը 2013թ. հուլիսին առաջին ագամ  այցելելու է  Հայաստան  և կցանկանար  հանդիպել Ձեզ հետ:

Դոկտոր  Բ. Մորիսն այցելում է  Հայաստան  «Մահարիշի վեդայական կենտրոն» կրթական հիմնադրամի հրավերով: Սույն հիմնադրամը  նպաստում է Տրանսցենդենտալ մեդիտացիայի և Տրանսցենդենտալ մեդիտացիայի Սիդհի  ծրագրերի իրագործմանը  Հայաստանում սկսած 1997 թ. փետրվարից: Այս  տեխնոլոգիաները, որոնք հայտնի են  նաև  «Գիտակցության վրա հիմնված Կրթություն»  անվանումով, խթանում են  ուսանողների ակադեմիական առաջընթացը, առողջությունը և բարեկեցությունը՝ դրանով իսկ նպաստելով  նրանց  կրթական և մասնագիտական նպատակների իրագործմանը  հանուն  ազգի  առաջընթացի, բարգավաճման և խաղաղության:

Մահարիշի կառավարման  համալսարանը արտոնագրված է իրագործելու կրթական, այդ թվում  դոկտորական ծրագրեր ԱՄՆ բարձրագույն կրթության հանձնաժողովի կողմից: Այդ ծրագրերն ընդգրկում են  ավանդական գիտական առարկաները, բայց միևնույն ժամանակ բոլոր ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմը կատարում են Տրանսցենդենտալ մեդիտացիա ներքին իմացականությունը և ստեղծարարությունը  զարգացնելու նպատակով:
Ավելի քան 600 հրատարակված գիտական ուսումնասիրություններ, որոնք կատարվել են աշխարհի 35 երկրների 250 անկախ համալսարաններում և գիտահետազոտական հաստատություններում, վկայում են առ այն, որ   գիտակցության  այս տեխնոլոգիաների կատարումը  բարերար ազդեցություններ  է առաջ բերում  մարդկային կյանքի ամեն ոլորտում, ներառյալ կրթության: Գիտակցության վրա հիմնված կրթության արդյունավետությունը բազմիցս ցուցադրվել  է աշխարհով մեկ և  ապացուցվել է, որ դրա կիրառումը  ցանկացած ուսումնական հաստատությունում  նպաստում է  կրթական մակարդակի բարձրացմանը և ակադեմիական առաջընթացին, օգնում է դիմագրավել սթրեսներին և  վերացնել բազմաթիվ  վարքագծային խնդիրներ, որոնք   առկա են կրթական հաստատություններում:

Մենք խնդրում ենք   հնարավորություն  ընձեռել դոկտոր Մորիսին  Ձեզ և Ձեր գործընկերների համար ներկայացնել  գիտակցության վրա  հիմնված կրթության  ներդրման հեռանկարները Հայաստանի ուսումնական հաստատություններում: Դ-ր Մորիսը Հայաստանում կլինի հուլիսի 5-ից հուլիսի 8-ը և  նրա համար մեծ պատիվ  կլինի  հանդիպել Ձեզ հետ:  Խնդրում ենք Ձեր գրասենյակին կապվել Սվետլանա Գալստյանի հետ (հեռախոսով` 093 771715 կամ էլեկտրոնային փոստով՝ svetlana.galstyan @ Tm.org և նա ուրախությամբ կկազմակերպի հանդիպում  Ձեզ  հարմար որևէ  ժամի:

Հարգանքներով՝  Ջեյն Էյքնզ, ռեկտորի  գործադիր  օգնական

08.07.2013թ.
Հարգելի Սվետլանա Գալստյան, լավ է, երբ համագործակցության առաջարկները քննարկվում են մասնագիտական մակարդակով, հատկապես, որ կողմը հարգելի մասնագետ է ներկայացնում` դոկտոր  Բ. Մորիսը։ Այդպիսի հանդիպմանը կրթահամալիրի մեդիակենտրոնում, դոկտոր Մորիսին հարմար ժամանակ, ներկա կլինեն Վահե սարկավագ Հովհաննիսյանը և Լուսինե Ալեքսանյանը։ 
Հարգանքով` կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյան
 
09.07.2013թ. 
Հարգելի  պրն Բլեյան,
Ցավում եմ, որ ավելի շուտ հնարավոր չի եղել ստուգել նամակները: Այլապես հենց այսօր կարելի կլիներ կազմակերպել հանդիպում: Դ-ր Բեվան Մորիսը մեկնում է այս գիշեր, բայց խոստացել է , որ կուղարկի ներկայացուցիչներ: Նաև  կուզենար Ձեղ հրավիրել իրենց համալսարան և դպրոց` ավելի մոտիկից ծանոթանալու համար: Հետաքրքրվելու դեպքում  մածագույն սիրով կօգնեմ, որ կապ հաստատեք:
Հարգանքներով`Սվետլանա
 
09.07.2013թ. 
Շնորհակալ եմ: Տեղում նայելը գուցե այս դեպքի համար արդարացված է: Խոստովանեմ, ես առայժմ վատ եմ պատկերացնում:
 
12.07.2013թ. 
Հարգելի դ-ր Բլեյան
Դ-ր Բեվան Մորիսն ասաց, որ Դուք սիրով հրավիրվում եք  Մահարիշի կառավարման համալսարան` տեղում ծանոթանլու կրթական ծրագրերին: 
Հարգանքներով`Սվետլանա Գալստյան