• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փակուղու ելք, պատմության դասավանդման նոր մեթոդ

Որոշ մարդկանց մոտ պատմություն առարկան հաճախ ասոցացվում է թվականների հետ, որոնք հիշել է պետք: Նրանք վախենում են այդ թվականներից, հետևաբար նաև պատմություն սովորելու հակումը ևս նվազում է: Եվ որպեսզի առարկան հետաքրքիր լինի սովորողների համար, ավելի հաճույքով ուսուցիչը դասավանդի, իսկ սովորողը սովորի՝ «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի պատմության ուսուցիչ Աշոտ Տիգրանյանը այդ թեմայով քննարկում էր կազմակերպել: Նա ներկայացրել է ծրագիր, որը նախատեսված է հիմնական դպրոցի սովորողների համար;

Քննարկամանը մասնակցում էին ուսուցիչներ, ծրագրի ղեկավարներ և կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Վերջինս քննարկումը անվանեց բրիֆինգ: Քննարկում-բրիֆինգի արդյունքում Աշոտ Տիգրանյանը ներկայացրեց ծրագրի որոշակի մասը: Նա ասաց, որ ինչ-որ առումով պատմության դասավանդումը մտել է փակուղի, սովորողները կարծում են, որ պատմությունը բոլոր խնդիրները լուծել է, ու այլևս անելիք չկա՝ բացի թվերը սովորելուց: Ա. Տիգրանյանն ասաց նաև, որ նման խնդիր ունեն մյուս գիտությունները ևս:

Նրա ներկայացրած ծրագիրը միտված է հեշտացնելու և ավելի հետաքրքիր դարձնելու պատմության ուսուցումը կրթահամալիրում:Ծրագրում տարբեր տարիքների համար պատմության դասավանդման տարբեր մեթդներ են նախատեսված: Օրինակ՝ հինգերորդ դասարանում անցնելու են դիցաբանություն, վեցերորդում՝ երեխաների սոցիալական դերը, յոթերորդում՝ ժամանակագրություն, և այլն:

Աշոտ Բլեյանը համաձայն էր այն մտքին, որ դպրոցը սովորողին պետք է սովորեցնի մտածել, ձևակերպել իր կյանքում ու գիտելիքի մեջ առկա խնդիրներն ու լուծումներ փնտրել: ԴԱսավանդման մեջ սովորողը պետք է տեսնի այն, ինչ կա իր շուրջ: ՕրինակԱմբերդ գնալով նրա մոտ հարց է առաջանալու, թե ինչպե՞ս է կառուցվել ամրոցը, բացի այն հարցերից, թե ո՞վ է կառուցել,ինչի՞ համար, ե՞րբ: Ու ինչպես է կառուցվել հարցը պակաս կարևոր չի լինի:

Ծրագրի վերաբերյալ կարծիքներ հնչեցին.  տիկին Նունե Մովսիսյանը կարծում էր, որ տաբեր դարաշրջանների մասին անցնելիս սովորողների համար անհետաքրքիր կլինի միայն ուսումնասիրել, թե ինչպես են ապրել այդ շրջանի երեխաները: Տիար Տիգրանյանն էլ բացատրեց, որ դա միայն շեշտադրումն է լինելու, քանի որ երեխաների մասին անցնելիս անպայման պետք է նկարագրել միջավայրը:

Ծրագրի մասին Վահրամ Թոքմաջյանը ասաց, որ այն կարելի է փորձարկել որևէ դասարանում և հաջողության հասնելու դեպքում այն իրականացնել կրթահամալիրում:

Քննարկման մասնակիցներից և ոչ մեկը առարկություններ չուներ ներկայացվող ծրագրի վերաբերյալ: Միայն միտք հնչեց, որ նման ծրագիրը իրականցնելը փոքր ինչ դժվար կլինի,և ըստ Յուրա Գանջալյանի՝ «միջուկից» դժվար կլինի հեռանալը: Աշոտ Բլեյանը առարկեց և ասաց, թե ո՞րն է այդ միջուկը:

Քննարկման ժամանակ կարևորն այն էր, որ բոլորը վստահ էին իրենց ուժերի վրա և տեսնում էին ծրագրի հեռանկարը:

Վիտալի Գրիգորյան

Info.mskh լրատու