• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էկոտուր 2013 ամենամյա երրորդ բաց ստուգատեսի մրցանակակիրների ամառային էկոլոգիական-հայրենագիտական ուսումնահետազոտական ճամբարը Տավուշի մարզի «Զիկատար» արգելավայրի տարածքում կազմակերպելու մասին

Կրթահամալիրը Տավուշի մարզի «Զիկատար» արգելավայրի տարածքում 2013թ. հուլիսի 1-6-ը կազմակերպում է «Էկոտուր 2013» ամենամյա երրորդ բաց ստուգատեսի  մրցանակակիրների ամառային էկոլոգիական, հայրենագիտական, ուսումնահետազոտական ճամբարը։ Այդ նպատակով.

  1. հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  2. ճամբարի ղեկավար նշանակել Հասմիկ Նալբանդյանին, նախագծերի համակարգող` Մարթա Ասատրյանին, օգնականներ՝ Էմանուել Ագջոյանին, Գայանե Առաքելյանին, Անահիտ Եղյանին, Զարուհի Առաքելյանին և Սոնա Խաչատրյանին.
  3. Հասմիկ Նալբանդյանի ներկայացմամբ հաստատել ճամբարի աշխատակարգը (հավելված 2).
  4. մասնակիցների մեկնումը` հուլիսի 1-ին, ժամը 8:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Երևան-Հրազդան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Զիկատար երթուղով, վերադարձը՝ հուլիսի 6-ին, ժամը 19.00-ի սահմանում.
  5. ճամբարի մասնակիցները որպես «Էկոտուր 2013» ստուգատեսի հաղթողներ անվճար ստանում են ճամբարի ուղեգրեր կամ ձեռք են բերում դրանք կրթահամալիրից՝ ճամբարի ղեկավարի ներկայացմամբ.
  6. հաստատել ճամբարի ուղեգրի նմուշը:

 

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

 

AttachmentSize
PDF icon havelvats_1.pdf94.89 KB
PDF icon havelvats_2.pdf99.86 KB