«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Մովսես Խորենացին վկայում է. «Թեպետ և նա այնտեղ բնակվեց, բայց ժամանակ առ ժամանակ հայտնվում էր, շրջում էր մեր աշխարհում, աշակերտվածներին հաստատում էր հավատի մեջ»:
Ս. Լուսավորչի նշխարները ամփոփվում են Դարանաղյաց գավառի Թորդանավանում, որը նրա հայրենական սեփականությունն էր:
Հայտնի չէ, թե Լուսավորչի` Թորդանում ամփոփված նշխարները որ ժամանակներից սկսած բաժանվեցին տարբեր վայրեր: Սբ Գրիգոր Լուսավորչի նշխարները քրիստոնեական եկեղեցիների մեծագույն սրբություններն են և իբրև սրբազան մասունք` տարածվել են աշխարհով մեկ: