• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2013թ. արձակուրդային ժամանակացույցի մասին

Ղեկավարվելով կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների4.1 կետով և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի158-րդ հոդվածով.

  1. հաստատում եմ ուսուցողական ծրագրերի (դպրոցների) ղեկավարների, դասավանդողների և կրթահամալիրի այլ աշխատողների(ներկայացվում է կից հավելվածով) 2013թ. արձակուրդային ժամանակացույցը.
  • դասավանդողներ, երկարացված օրվա դաստիարակներ, լոգոպեդ, հոգեբան՝ 2013թ. հուլիսի 1-ից օգոստոսի 19-ը.
  • ուսուցողական ծրագրերի ղեկավարներ, կազմակերպիչներ, մեթոդիստներ, ուսումնական կենտրոնների և գրասենյակների ղեկավարներ` 2013թ. հուլիսի 8-ից օգոստոսի 10-ը.
  • վարչական աշխատողներ՝ ըստ հավելվածի.
  • նախակրթարանների դաստիարակներ և դաստիարակի օգնականներ` ըստ հավելվածի` նկատի ունենալով, որ խմբերը գործում են անընդհատ.

2. Սահմանված կարգով աշխատանքները կրթահամալիրում վերսկսում են.

  • սովորողները` 2013թ. օգոստոսի 29-ին` ժամը 10.00.
  • ամառային պարտադիր աշխատանք (վերաքննություն) ունեցող սովորողները` օգոստոսի 26-ին` ժամը 10:00.
  • դասավանդողներ, երկարացված օրվա դաստիարակներ, լոգոպեդ` 2013թ. օգոստոսի 20-ին` ժամը 10.00.
  • ուսուցողական ծրագրերի ղեկավարներ, կազմակերպիչներ, մեթոդիստներ` 2013թ. օգոստոսի 12-ին` ժամը 9.00.
  • կրթահամալիրի մյուս աշխատողները` ըստ նույն հավելվածի ժամանակացույցի:

3. Սույն հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր աշխատողներին և վերաքննություն ունեցող սովորողների ծնողներին, սովորողներին:

 

        Կրթահամալիրի տնօրեն`                 Ա. Բլեյան