• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

Ներսես Մեծը  հոգ էր տանում,  որպեսզի Հայոց Եկեղեցու պաշտոնյաները զինվեն գիտությամբ և աստվածային իմաստությամբ: Սուրբ հայրապետը հայտնի էր մեծ աղքատասիրությամբ. նա երբեք ճաշի կամ ընթրիքի չէր նստում առանց սեղանակից ունենալու աղքատներին և կույրերին, անդամալույծներին և ցավագարներին: Սիրում էր անձամբ սպասավորել և դարմանել նրանց:

Սուրբ Խադ եպիսկոպոսը եղել է Ներսես Մեծի անբաժան և հավատարիմ գործակիցը: Նա, շրջելով գավառներով ու բնակավայրերով, ուսուցանում, նաև դարմանում էր մարդկանց:  Աստված էլ նրա ձեռքով շատ նշաններ ու հրաշք էր անում և զանազան հիվանդություններ բժշկում:

Եվ ինչպես երկրի վրա էր նա  անբաժան Ներսես Մեծից,  այնպես էլ մահից հետո նրանց հիշատակները տոնվում են միասին: Հայ Առաքելական եկեղեցին սրբերի շարքը դասելով իր երկու նվիրյալ զավակներին, նրանց հիշատակը միասնաբար տոնում է Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը՝ հունիսի 8-ին: