• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օտար լեզու դասավանդողների այսօրվա սեմինարը

Կրթահամալիրի բոլոր դպրոցներում օտար լեզու դասավանդողների այսօրվա սեմինարը ամբողջովին նվիրված էր թարգմանչական ստուգատեսին: Սեմինարի ընթացքում քննարկվեցին այն կազմակերպչական քայլերը, որոնց իրականացումով մեր թարգմանչական ստուգատեսը վերածվելու է լեզուների տոնի: Որոշվեց, որ սովորողները, դասավանդողները իրենց աշխատանքները ներկայացնելիս խոսելու են այն օտար լեզվով, որով թարգմանչական աշխատանք են կատարել: Թարգմանչական ստուգատեսի տարբեր օրերին մեր գրադարանում հնչելու են ռուսերեն, անգլերեն, վրացերեն, իսպաներեն, գերմաներեն, թուրքերեն, ֆրանսերեն, արաբերեն: Հստակեցվեցին նաև ստուգատեսին ներկայացվող աշխատանքների տեսակները և անվանակարգերին ներկայացվող պահանջները:

Սեմինարի ընթացքում Զարուհի Առաքելյանը կրթահամալիրի կայքի առաջին էջում բացեց "Թարգմանչական ստուգատես" բաժինը, որը պետք է անպայման նշել ստուգատեսին ներկայացվող նոր նյութը կայքում տեղադրելու ժամանակ: Որոշվեց նաև, որ տարվա ընթացքում արված աշխատանքները ներկայացնելիս հարկ է նշել միայն դրանց հղումը: Այն աշխատանքները, որոնք արդեն արվել են այս ամառային ճամբարի ընթացքում և տեղադրվել են միայն ենթակայքերում, հարկավոր է դրանք հղումով բերել առաջին էջ` նշելով թարգմանչական ստուգատես բաժինը: