• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վարչական խորհրդի նիստ

Հունիսի 3-ին, ժամը` 16.00
Մայր դպրոց, գրադարանում
Օրակարգում.
  1. 2013-2014 ուստարվա  ընդունելության  մասին դպրոցների ղեկավարների հաղորդումը. նոր ընդունվողների հետ կնքված պայմանագրերի հրապարակում
  2. ընդունվող-տեղափոխվող սովորողների մասին գրասենյակների ղեկավարների տեղեկանքը
  3. ուսումնառության պայմանագրերով որոշված սեպտեմբեր-մայիս ամիսների ուսումնական վճարների (ուսումնառության, նախակրթարանի, երկարացված  օրվա, տրանսպորտի ծառայությունների)  հավաքագրման արդյունքների մասին գրասենյակների ղեկավարների ներկայացրած տեղեկանքի հրապարակում
  4. Քնարիկ Գևորգյանի հաղորդումը կրթահամալիրի ապրիլ ամսում կրթական օբյեկտների սպառած ծառայությունների (էլ. հոսանք, ջուր, գազ և այլն) մասին
  5. քննական կենտրոնի ղեկավարի հաղորդումը ստուգումների և քննությունների ընթացքի մասին
  6. ամառային ուսումնահետազոտական ճամբարների գործունեության ընթացքի մասին դպրոցների ղեկավարների հաղորդումը
  7. հունիսյան ստուգատեսների ծրագրերի հրապարակում. ստուգատեսների պատասխանատուների հաղորդումը` «Ռոք-ռեփ-փոփ», «Մի հայացք, մի կադր», թարգմանչական, թատերական
  8. հիմնական դպրոցի շրջանավարտների եռօրյա ակումբային ճամբարի մասին
  9. շրջակա միջավայրի օրը ճամբարներում. հրապարակային ներկայացում
  10. նոր ուսումնական տարում անհատական նեթբուքերով սովորողների և ուսուցիչների հաճախման նախապատրաստական աշխատանքի ընթացքի մասին դպրոցների ղեկավարների և Լիլիթ Ազիզխանյանի հաղորդումը
  11. 2013-2014 ուստարում կրթահամալիրի դպրոցներում մանկավարժական աշխատողների ուսումնական ծանրաբեռնվածության նախնական գրանցում (դպրոցների նախնական դասաբաշխում). դպրոցների ղեկավարների հաղորդումը