Հռիփսիմեի տաճարը հայ ճարտարապետության գլուխգործոցներից է, աշխարհի ութերորդ հրաշալիքներ համարվող կոթողների շարքում է, ինչպես նաև ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Տաճարը ներքուստ խաչաձև է, իսկ կառուցվածքով` քարի տարածական միաձույլ համակարգ։ Խորանների գմբեթարդների և նրանց տանիքների միջև թողնված սնամեջ տարածությունները նպաստել են եկեղեցու բացառիկ ակուստիկային և ծառայել են որպես գաղտնարաններ։ Ըստ պատմագրության, եկեղեցու շինաքարերը «մեղքերը քավող» Տրդատը բերել է Մասիս սարից: