• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն Վրաստանի դեսպանատանը

 

Մայիսի 24-ին Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թենգիզ Շարմանաշվիլու կողմից կազմակերպված էր ընդունելություն Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ: Մեծ շուքով նշվեց Վրաստանի առաջին հանրապետության 95-րդ տարեդարձը:

Հրավիրված էին Հայաստանում բազմաթիվ երկրների դեսպաններ, պաշտոնյա անձիք, մշակույթի, կրթության և գիտության պաշտոնական ներկայացուցիչներ:

Հրավիրվածների թվում էին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը և կրթահամալիրի ներկայացուցիչները:

Տոնախմբությունը սկսվեց Վրաստանի և Հայաստանի օրհներգով: Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան մեծարգո պարոն Թենգիզ Շարմանաշվիլին ողջունեց հրավիրված հյուրերին և հատկապես նշեց հայ և վրաց ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական կապերի և նրանց հետագա էլ ավելի ամրապնդման մասին: