• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հունիսյան ստուգատեսների կազմակերպման մասին

Կրթահամալիրի հանրակրթական դպրոցների 2012-2013 ուստարվա ուսումնական պլաններով, ուսումնառության պայմանագրերով և կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված հունիսյան ստուգատեսների պատշաճ կազմակերպման նպատակով.

  1. հաստատել հունիսի 17-ից 20-ըուսումնականամենամյա փառատոների, ստուգատեսների պատասխանատուներին.
    • «Ռոք-ռեփ-փոփ» երաժշտական փառատոն –երաժշտության դասավանդողներ.
    • թատերական փառատոն - Քնարիկ Ներսիսյան, Սյուզի Մարգարյան, Կարինե Բաբուջյան
    • ուսումնական ֆիլմերի փառատոն – Միշա Ավդալյան, Անի Սարգսյան, Արմեն Խաչատրյան
    • թարգմանչական ստուգատես - Յուրա Գանջալյան, օտար լեզուների դասավանդողներ
  2. հունիսի 21-ին նշանակել ստուգատեսների ամփոփման մեդիաուրբաթը.
  3. պատասխանատուներին առաջարկել մինչև հունիսի 1-ը քննարկման արդյունքներով հաստատման ներկայացնել ստուգատեսների ծրագրերը և աշխատակարգերը.
  4. սույն հրամանին անհապաղ անհատապես ծանոթացնել ստուգատեսների պատասխանատուներին, կրթահամալիրի սովորողներին, աշխատողներին։

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան