• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայիսի 13-24-ի «Ցտեսություն» ուսումնական-տոնական նախագիծ մասին

2012-2013 ուստարվա շրջանավարտների «Ցտեսություն» ուսումնական-տոնական ծրագիրն արդյունավետ իրականացնելու համար.

  • նախագծի պատասխանատու համարել Սուսաննա Մարգարյանին, ավագ դպրոցների ղեկավարներ Գևորգ Հակոբյանին, Լուսինե Մանուկյանին, Նաիրա Նիկողոսյանին.
  • պատասխանատուների ներկայացմամբ հասատել ուսումնական նախագիծը.
  1. մայիսի 13-23-ը` շրջանավարտի, շրջանավարտների խմբի ստեղծագործական հաշվետվություն-ներկայացումներ՝ «Ես» խորագրով, կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների, ծնողների համար. անարգել տրամադրվում են կրթահամալիրի բոլոր դահլիճները, լաբորատորիաները, այլ միջոցներ, մասնագիտական-տեխնիկական աջակցություն.
  2. «Իմ ուսումնական տարիների մեդիա-արխիվ». ամբողջացում, տեղադրվում է սովորողի բլոգում.
  3. մեդիա-խոստովանություն կրթահամալիրի ավագ դպրոցների ենթակայքերում՝ «Ի՞նչ եմ թողնում Ես», «Ի՞նչ եմ տանում Ես».
  4. մայիսի 13-23-ը` «Ցտեսություն» միասնական տոնախմբության նախապատրաստական ուսումնական պարապմունքներ.
  5. շրջանավարտի (խմբի) ձեռքի, մտքի, անհատական նվեր-աշխատանքներ «Շնորհակալ եմ» խորագրով (CD-ներ, բացիկներ, նկարներ, ֆիլմեր, հոդված-հրապարակումներ, թաղարային ծաղիկներ, արհեստ-արվեստի կիրառական նմուշներ, ժողովածուներ, գործիքային և տարբեր կատարումներ և այլն)՝ ուղղված դպրոցին, ուսուցչին, տնօրենին, ծնողին, անծանոթին.
  6. մայիսի 23-ին` ուսումնական վերջին պարապմունք.
    - առավոտյան «Ցտեսություն» ընդհանուր պարապմունք
    - «Իմ կրտսեր բարեկամը». այցելություն կրթահամալիրի կրտսեր դպրոցներ
    -  ուսումնական վերջին պարապմունք ավագ դպրոցներում
    - կրթահամալիրի «Գարդենիա» պարտեզ-ակումբում անհատական ծաղկեփնջերի ձևավորում-պատրաստում
  7. մայիսի 24-ին՝ միասնական տոնակատարություն.
    - ժամը 10.00 - 12.00՝ միասնական տոնախմբություն Մարմարյա սրահում
    - «Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս». շրջանավարտների, դասավանդողների, ծնողների ուխտագնացություն Օշական, Էջմիածին, Սարդարապատ
    - ժամը 19.00 - 22.00՝ ավարտական հանդես «Փարվանա» ռեստորանում, կրթահամալիրի տնօրենի սահմանած կարգով 
  8. մայիսի 27-28-ին` «Վերելք». շրջանավարտների, ուսուցիչների, ծնողների հայրենագիտական արշավ, դպրոցների հայտերով.
  9. մայիսի 13-ից սկսած՝ նախագծի մեդիա-լուսաբանում։

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան