• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի միջին, հիմնական և ավագ դպրոցների շրջանավարտները 2013թ. ավարտական, պետական ավարտական քննություններին մասնակցելու իրավունքի մասին

Կրթահամալիրի վարժարանային, գեղարվեստի և արհեստների ավագ դպրոցների, միջին և հիմնական դպրոցների 2012-2013 ուստարվա շրջանավարտ սովորողները 2013թ. պետական ավարտական (12-րդ դասարանցիներ) և ավարտական (9-րդ դասարանցիներ) քննություններին մասնակցելու իրավունք ստանալու համար 2012-2013 ուստարվա ուսումնառության պայմանագրով նախատեսված ուսումնական առաջադիմության և ուսումնական ծառայությունների համար վճարման պարտքեր պետք է չունենան կիսամյակների և ուստարվա արդյունքներով: Այդ նպատակով.

  1. Անհատապես զգուշացնում եմ շրջանավարտի ծնողին (օրինական ներկայացուցչին), որ ուսումնառության պայմանագրերով նախատեսված վճարներն ամբողջությամբ պետք է կատարել մինչև 2012թ. մայիսի 22-ը, հակառակ դեպքում դպրոցի ղեկավարի նախաձեռնությամբ կդադարեցվի ուսումնառության պայմանագիրը, և սովորողը կզրկվի կրթահամալիրի քննական կենտրոնում սահմանված կարգով պետական ավարտական կամ ավարտական քննությունները հանձնելու իրավունքից:
  2. Հանձնարարում եմ նշված դպրոցների ղեկավարներ Գևորգ Հակոբյանին, Լուսինե Մանուկյանին, Նաիրա Նիկողոսյանին, Մարիետ Սիմոնյանին, Սրբուհի Աղաբաբյանին 12-րդ և 9-րդ դասարանցիների համար 2012-2013 ուստարվա 2-րդ կիսամյակի և ուստարվա արդյունքների ամփոփումը սահմանված կարգով կատարել մայիսի 29-31-ին:
  3. 9-րդ և 12-րդ դասարանցիների համար ուսումնական տարվա վերջին պարապմունքի օր համարել մայիսի 23-ը՝ անցկացնելով «Վերջին դաս» արարողությունը 12-րդ դասարանցիների համար:
  4. Հանձնարարում եմ նշված դպրոցների գրասենյակների ղեկավարներ Լարիսա Գևորգյանին, Անի Տեր-Արսենյանին, Լիլիթ Գասպարյանին, Ծովինար Սարգսյանին և Նարինե Պողոսյանին հրամանին 24 ժամվա ընթացքում անհատապես ծանոթացնել յուրաքանչյուր 9-րդ և 12-րդ դասարանցու և նրա ծնողին (օրինական ներկայացուցչին):

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան