• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Իմ Երևանը» նկարչական ակցիային սովորողների մասնակցության մասին

Մայիսի 13-ին` ժամը 12.00, Երևանի թ. 118 դպրոցում նկարչական «Իմ Երևանը» ակցիան է, որին հրավիրված են մասնակցելու կրթահամալիրի սովորողները։ Այդ նպատակով.

  1. հաստատել մասնակիցների ցուցակը.
    - Քրիստինե Աթոյան, Գեղարվեստի ավագ դպրոց (ղեկավար, լրագրող)
    - Օվսաննա Հարությունյան, Դպրոց-պարտեզ, մասնակից
    - Հասմիկ Պետրոսյան, Նոր դպրոց, մասնակից
    - Աստղիկ Հովհաննիսյան, Գեղարվեստի ավագ դպրոց, լրագրող
  2. ժամը 11.00-ից ուսումնական պարապմունքներից ազատել մասնակիցների խմբին.
  3. ակցիային մասնակցությունը և դա mskh.am-ում լուսաբանելը համարել ուսումնական աշխատանք.
  4. նկարիչ-սովորողները ակցիային մասնակցում են նկարելու անհատական պարագաներով, խումբը լինի mskh շապիկներով, բեյջերով, կրթահամալիրի տեղեկատվական թերթիկներով, ֆոտոխցիկով.
  5. խմբի տեղափոխման պատասխանատու` Ստեփան Բլեյան։

 

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան