• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առցանց քննարկում. «Դպիր» 69

Հարգելի գործընկերներ, հրապարակված է «Դպիրի» 69-րդ` մայիսյան համարը` հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների մայիսյան հավաքի նյութերով։

Ուզում ենք հիշեցնել Ձեզ հանդեսի 61-րդ համարը` աշնանային 7-րդ հավաքի նյութերով, դիջիթեքյան 65-րդ համարը։ Կրթահամալիրի մանկավարժական աշխատողը տարին երեք անգամ`  սեպտեմբեր-հոկտեմբերին,  հունվար-փետրվարին,  մայիսին` որպես կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի հեղինակ` ստեղծող և ներդրող, ներկայացնում է իր ծրագրային-մեթոդական մշակումը, ուսուցման կազմակերպման նախագիծը, կրթական գործունեության արդյունքները։ Մայիսի 15-ին` ժամը 20.00-21.30 mskh.am-ում առցանց քննարկում ենք 69-րդ համարի նյութերը։ Ինչպիսի՞ փոփոխություն, ի՞նչ խնդիր եք արձանագրում` համեմատելով այս, 61-րդ և 65-րդ համարները, ի՞նչ հարցեր են առաջանում, ինչպե՞ս օգնել հետազոտող ուսուցչին, ի՞նչն է գլխավոր խոչընդոտը այսօր։

Քննարկումը վարում են «Դպիրի» խմբագիր Սուսան Մարկոսյանը և համարի խմբագիրները` Աիդա Պետրոսյանը, Նաիրա Նիկողոսյանը, Մարինե Ամիրջանյանը, Մարիետ Սիմոնյանը, Արևիկ Ներսիսյանը, Գևորգ Հակոբյանը, Հասմիկ Ղազարյանը, Գայանե Թերզյանը։

Հարգանքով` Աշոտ Բլեյան, Սուսան Մարկոսյան