• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչպե՞ս ճիշտ դաստիարակել երեխային

1. Շատ վաղ տարիքային շրջանում օգտագործեք մեղմ, միանգամից սխալից հետո եկող պատժի տեսակը: Օրինակ՝ ինչ-որ մեկին խփեցի՞ր, զրկվում ես 10 րոպե խաղից:

2. Բոլոր տարիքային փուլերում ուշադրությամբ վերաբերվեք երեխայի հույզերին, ցանկություններին ու վարքին:

3. Պատրաստ եղեք հանգիստ բացատրել ամեն ինչ, ճշգրտել, գնալ բանակցությունների: Օրինակ՝ "Արի քննարկենք, թե ինչպես կազմակերպենք մեր կյանքը, որպեսզի և´ իմ, և´ քո շահերը հաշվի առնենք":

4. Բացատրեք երեխային, որ դուք անհանգստանում եք նրա համար, որ ուզում եք, որ ամեն ինչ լավ լինի:

5. Ձեզ թույլ մի տվեք, որպեսզի իջեցնեք երեխայի ինքնագնահատականը: Մի ասեք նրան, որ նա ոչ մի բան չի կարողանում անել, կամ որ ոչնչի չի հասնի:

6. Նրա մեղքի արժեքը մի չափազանցրեք: Օրինակ՝ "Քո գնահատականներից ես սրտի կաթված եմ ստանում":

7. Երեխայի համար հնարավորություն ստեղծեք, որ պարապի որևէ սպորտային սեկցիայում, մասնակցի արշավների, հանգստանա ամառային ճամբարում, որտեղ նա կկարողանա մրցակցել և համագործակցել իր տարեկիցների հետ ուղղակի շփման եղանակով, այլ ոչ թե վիրտուալ` հեռախոսով կամ համացանցում: