• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

15 օր մեր կրթահամալիրում փորձ ձեռք բերելուց հետո

Խ. Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի և կերպարվեստի բաժնի առաջին կուրսի մագիստրոսները 15 օր մեր «Մխիթար Սեբաաստացի» կրթահամալիրում պրակտիկա էին անցնում: Այսօր արդեն նրանց հաշվետվության  օրն էր: Նրանք պրակտիկայի էին միայն 4 ուսուցչի մոտ՝ ընկեր Վահրամի, ընկեր Մերիի, ընկեր Արմինեի և ընկեր Քնարիկի: Հաշվետվությունը մագիստրոսները ներկայացրեցին Ավագ դպրոց  վարժարանի ակումբում: Դա նաև բաց դաս էր. ովքեր ցանկանային կարող էին մասնակցել: Իրենց հաշվետվությունները ներկայացնում էին ֆիլմի տեսքով: Մենք գնացինք ակումբ և լսեցինք նրանց հաշվետվությունը: Բոլորն ասում էին, որ շատ ուրախ են, որ հենց այս կրթահամալիր են նրանց ուղարկել և այստեղ նրանց շատ է դուր եկել: 

Նազարեթյան Արփինե

info.mskh ակումբ