• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Չոր տեղեկություն

ՀՀ, ք. Երևան, Բանգլադեշ տարածաշրջան, «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիր: Մայր դպրոց, Արմինե Բաբայանի հասարակագիտության կաբինետ: Օրը՝ երկուշաբթի, ժամը՝ 15.15 Հասարակագետների հերթական սեմինար: Ատամս ցավում է: Արտակ Զարգարյանը ներկայացնում է մայիսյան նախագծերից Անկախության տոնը, արժանանում է բոլորի հավանությանը: Առաջարկներ չկան: Անդրանիկն աթոռ է խնդրում: Ոչ էր խնդրել: Արևիկ Բաբայան: Հետաքրքիր և բովանդակային թեմա՝ սովորողի ինքնագնահատականի վերաբերյալ: Բուռն քննարկում, հարցադրումներ: Ցավը սաստկանում է: Գայանե Իսպիրյան: Խոսում է Ավագ դպրոցում պատմության դասավանդման խնդիրների շուրջ: Դուռը բացում է Ալինան: Արտակը տեղից ծառս է լինում և աթոռ տալիս: Ցավն անտանելի է դառնում: Դավիթ Կարապետյանն իր վրա է վերցնում Շտապ օգնության գործառույթները: Լուսինե Մամիկոնյան: Ներկա-բացակա: Դուռը բացվում է: Սրբուհի Աղաբաբյան և Տաթև Բլեյան: Մեղավորներ ենք փնտրում: Հեռանում են: Սրբուհի Աղաբաբյան.... և Արևիկ Բաբայանի ինքնագնահատականի վերաբերյալ բոլոր դիտարկումները հասկանում ենք միանգամից: